ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Վանդալիզմ Արամուս գյուղում. ստահակը կամ ստահակները թուրքի հոգեբանությամբ 220 մատղաշ խնձորենիների «սպանդ» են իրականացրել. ի՞նչ են մտածում պատկան մարմինները…
18:05, 06.04.2015
3186 | 0

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 07: 30-ի սահմաններում Արամուս գյուղի բնակիչ Ենոք Հարությունյանը առավոտյան հայտնաբերել է մոտ 5 տարի իր և ընտանիքի կողմից խնամքով աճեցրած ու մշակված իրենց այգում 220 խնձորենիները, որոնք կացնահարված ու տապալված էին գետնին:

Ինչպես Արամուս գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին Ե. Հարությունյանը հայտնել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանները, հաշվել սպանդի հետևանքով տապալված ծառերի թիվը, արձանագրել ու հեռացել՝ հայտնելով, որ ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ, ծառերի սպանդի հեղինակին կամ հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս ծառերով էին Հարությունյանների 5 շնչանոց ընտանիքը հոգում իրենց սոցիալական խնդիրները, և միայն անցյալ տարի էին սկսել քաղել պտուղները: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնում էին.

Մանրամասն այստեղ

Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր