Երեքշաբթի 23 հունիսի 2015 ժամը 19-ին Հանդիպում Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության ղեկավար պարոն Արի Սլոբի հետ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ նրա Հայաստան կատարած այցի առիթով Ի՞նչ` Հանդիպում Հոլանդական խորհրդարանի Քրիստոնեական միություն խմբակցության ղեկավար պարոն Արի Սլոբի հետ Այս տարվա ապրիլի 24-ին պարոն Արի Սլոբը միակ հոլանդացի քաղաքական գործիչն էր, որ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչմանը Հայաստանում: Ի՞նչ ապրումներ է ունեցել նա, ո՞ւմ է հանդիպել, ինչպե՞ս է տպավորվել նրա առաջին այցը Հայաստան: Արդյո՞ք նա նոր ոգեշնչում է ստացել իր կուսակցության պայքարը շարունակելու Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին Արի Սլոբը կպատմի մեզ այս հանդիպման ժամանակ: Թվական` Երեքշաբթի, 23 հունիսի 2015, ժամը 19-ին Սրահը բաց է ժամը 18-ից Վայր` Աբովյան միության ակումբ Weesperstraat 91 – 2574 VS Den Haag Մուտքը` Ազատ է – Գրանցումը էլ. նամակով` info@abovian.nl |