ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Տավուշի երիտասարդները բաց նամակով դիմում են նախագահ Սերժ Սարգսյանին…
20:44, 27.09.2015
4182 | 0
ՀՀ Մեծարգո Պարոն Նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով և հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային և ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում` ակնկալելով պետության բարձր աջակցությունը: Վստահ ենք` քաջատեղյակ եք, որ մեր հայրենիքի սահմանապահ ժողովուրդն, իր հողին ու արմատներին կառչած, ապրում ու արարում է` մշտական անձնվիրությամբ դիմակայելով թշնամուն: Խորհրդանշական է, որ տարածաշրջանի սահմանը թշնամու հետ այնքան է, որքան հեռավորությունը մայրաքաղաքից։ Այստեղ ճանապարհը ուղղակի կապուղի չէ, ինչպես շատ վայրերում, այլ կյանքի և անվտանգության երաշխիք։

Մանրամասն այստեղ
Մամուլի խոսնակ` www.18plus.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
www.18plus.am
դեպի վեր