Կարտոֆիլի ձողիկներ պանրի միջուկով Մթերքներ: 7 հատ ոչ մեծ կարտոֆիլ 2 ձու 100գ պինդ պանիր՛՛ (չեդր, գաուդա) ՛՛ 100-150գ պաքսիմատ 2-3 ճ/գ ալյուր Բուսական ձեթ զեյթունի Աղ, սև պղպեղ ըստ ցանկության Համեմ, քրքում- (куркума) : Շոգեխաշել կարտոֆիլը, մաքրել կեղևից, քերիչով քերել: ԱՎԵԼԱՑՆԵԼ Քրքում, համեմի սերմ, սև պղպեղ, աղ, 2 ձու լավ խառնել: Ավելացնել 2-3 ճ/գ ալյուր ստանալ միասեռ զանգված: Պանիրը կտրատել ձողիկների տեսքով: Ձեռքերը ձեթոտել, որպեզսի կարտոֆիլը չկպնի ձեռքերին: Ափի մեջ տարածել խմորը դնել պանրի շերտը, փաթաթել ամուր: Տապակի մեջ լցնել ձեթ մարմանդ կրակի վրա տապակել 4 Կողմից: Կարտոֆիլի ձողիկները կարող էք մատուցել ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ խավարտ ձկան կամ մսի հետ: Բարի ախորժակ |