ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայաստանը մասնակցեց «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին
18:14, 09.11.2015
2179 | 0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Աբովյան» մշակութային միությունը այս Կիրակի, նոյեմբերի 8-ին, ժամը 15.15-ին կազմակերպում է Խմբային այցելություն Վասենար քաղաքի «Պատրիս վան Դորստ» պատկերասրահում կազմակերպած «Դեսպանությունների արվեստի» ցուցահանդեսին: Հասցեն` Landgoed de Wittenburg 3, 2244 BV Wassenaar
Ցուցահանդեսի հայ մասնակիցներ' գեղանկարիչներ Վլադիմիր Սողոմոնյանն և Փայլ Վանիկյանը հետ մասնակիցներին մանրամասը տեղեկություններ կտան ցուցահանդեսում ներկայացված իրենց աշխատանքների մասին:
Մուտքն` Ազատ է:

Մանրամասը տեղեկությունների համար 'Abovian Armenian Cultural Association (http://www.abovian.nl)

________________________________________________________________________
Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը, ի շարս մոտ 20 դեսպանությունների, մասնակցում է այս ցուցահանդես-շարքին` ներկայացնելով հայկական արվեստը երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան պատկերասրահի տնօրեն Կարել Ռեյշը, ով շնորհակալություն հայտնեց «Դիվանագիտական ամսագրի» խմբագրությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Վասենարի քաղաքապետ Յան Հեքեման, ով կարևորեց մոտ 20 դեսպանությունների կողմից ավելի քան 50 արվեստագետի գործեր ներկայացնելու և հոլանդական հասարակությանը տարբեր երկրների արվեստին հաղորդակից դարձնելու համար:

Ցուցահանդսի բացման արարողության մասնակիցներին իրենց ուղերձով դիմեցին նաև ցուցահանդես-շարքի մասնակից երկրների` Հայաստանի, Իտալիայի, Էլ-Սալվադորի, Էստոնիայի և Վենեսուելայի դեսպանները: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում կարևորեց տարբեր ժողովուրդների մշակույթի ներկայացումն արվեստի լեզվով, որը թարգմանության կարիք չի զգում և այս ցնցումներով լի աշխարյում համախմբում է գեղեցիկի ու բարու շուրջ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Դելֆտի քաղաքապետ Բաս Ֆերկերկը, դիվանագիտական կորպուսի, հոլանդական արվեստի շրջանակների և ներկայացված երկրների հայանքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը գործում է մեկ շաբաթ` նոյեմբերի 2-ից 8-ը:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր