ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը
04:42, 12.11.2015
4492 | 0

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, «Մանկական եվրատեսիլ - 2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ինԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին Հայաստանը կներկայացնի 12-ամյա Միքայել Վարոսյանը:
Համոզված ենք, որ միահամուռ ուժերով, միավորելով մեր ձայները, կնպաստենք մեր փոքրիկ հայրենակցի հաղթանակին:

Միքայել Վարոսյանի մասին
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը:
Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012 թ-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ» -ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված եւ սիրված մրցույթում:
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:
Միքայելը 2013 թ-ից մասնակցում եւ ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012 թ-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013 թ-ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային "Golden Sparkles" մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:
2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:
Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:
Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր:
2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաեւ հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերը եւ ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը:
Մրցութային երգի մասին
Միկան այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կրում է ՛՛LOVE՛՛ խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Մրցութային տեսահոլովակի մասին
Մրցութային ՛՛LOVE՛՛ երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո եւ երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան եւ իր օգնականները փորձում են կազմակերպել եւ կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համերաշխություն եւ բարություն տարածել ողջ աշխարհում: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն եւ ուշադրություն է պահանջում, իսկ կարեւորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014» -ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:


Մրցույթին հայաստանյան մասնակցության մասին
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ -2007» -ին հայաստանյան պատվիրակ «Արեւիկ» խումբը եւ 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի (http://www.junioreurovision.tv/page/videos?id=160883): Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր