ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Նիդերլանդներում ինչպես են դիմավորում ձմեռը
20:25, 15.11.2015
2121 | 0

«Սուրբ Մարտին» -ի տոնը
Նոր տարին և Սուրբ ծնունդը հայերի թերևս ամենասիրելի տոներից կարելի է համարել: Տվյալ տոները, կարծես, հայտարարում են ձմռան լիիրավ իշխանության հաստատման մասին: Սակայն Նիդերլանդներում ձմռան գալիքն ազդարարվում է շատ ավելի վաղ: Տարվա այս եղանակն իրենց հետ բերում են երկրի սիրելի սրբերը` Մարտինը, Կլաասը և Թոմասը: Սուրբ Մարտինին, ում տոնը նշվում է նոյեմբերի 11-ին, նվիրված է 40 եկեղեցի Նիդերլանդներում և 400 եկեղեցի Բելգիայում:
Մեր օրերում ամենահիշարժան «մարտինյան» տոնակատարություններն անց են կացվում Վենլո քաղաքում: Քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել Սուրբ Մարտինին՝ Եպիսկոպոսի հագուստով: Նա քաղաքով շրջում է հին կառքով` նվագախմբի ուղեկցությամբ, որի անդամներն իրենց ձեռքերում պահում են շաղկամից պատրաստված փոքրիկ լապտեր: Տվյալ տոնի գլխավոր ուտեստն է համարվում տապակած սագը: Ըստ լեգենդի, սագերն իրենց կռնչոցով խանգարում էին Սուրբ Մարտինին իր քարոզն իրականացնելու պահին: Սուրբ Մարտինը, զայրանալով ասել է, որ սագերը շատ ավելի նախընտրելի են տապակած վիճակում: Մեկ այլ լեգենդի համաձայն, սագերն իրենց խռխռոցի շնորհիվ բացահայտել են սրբի թաքստոցը, որն իր հերթին գտնվում էր այդ նույն սագերի տնակում: Վերոհիշյալ դեպքից հետո մարդիկ պատժում են թռչուններին Սուրբ Մարտինի հիշատակի օրը:
«Մարտինյան» տոնի հետաքրքիր ավանդույթներից մեկը կարելի է համարել առաստաղից փակցված անակնկալ պարկերը, որոնց միջուկը կախվաց է հյուրերի տարիքից և նախասիրություններից: Կոնֆետներով, խաղալիքներով, հուշանվերներով լցոնած պարկերը տոնակատարության ավարտին այրում են, և «միջուկն» ընկնում է ցած: Սակայն այժմ անվտանգության կանոններից ելնելով կոնֆետները և բոլոր նվերները «տեղափոխվել են» մեծ զամբյուղներ, որոնց պարունակությունը տոնակատարության ավարտին շրջվում է հյուրերի վրա՝ տանտերերի անմիջական աջակցությամբ:
Հենց այսպիսի ուրախ տրամադրությամբ և հետաքրքիր ավանդույթների ուղեկցությամբ էլ Նիդերլանդները դիմավորում է ձմեռը:
Դիանա Ավետիսյան



Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր