ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Վարդան պարային շոուով գալիս է Երեւան
19:00, 10.02.2013
5217 | 0

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը կարծես ավանդույթ է դարձրել մարտին Երեւան այցելելը:): Սակայն, եթե նախորդ տարի ուկրաինաբնակ պարուհին հանրաճանաչ երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ հատուկ ծրագրով չէր եկել մեր մայրաքաղաք, այս անգամ պատրաստվում է ներկայանալ համերգային եւ պարային շոուով: Varda-ի ելույթները նախատեսված են մարտի 7, 8, 9-ին` "Vivaldi Hall" ռեստորանում: Նրա հետ հանդես կգան նաեւ բալետի պարողներ: Համերգի կազմակերպիչն է "Luxury"-ն: "Երեկոյի ընթացքում կհնչեն վոկալային հայտնի կատարումներ, կլինի կրակներով հզոր շոու, ակրոբատիկ համարներ, ինչպես նաեւ հատուկ մշակված համար` դահլիճից հրավիրված տղամարդու ներկայությամբ. Վարդան եւ երկու պարուհին կառուցելու են համարը բեմ հրավիրաված հյուրի շուրջ", -նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Երեկոները հարուստ են լինելու անակընկալներով, այդ թվում` կանցկացվեն խաղարկություններ, ինչպես նաեւ նախատեսված է հատուկ նվեր երեկոյի աստղ Վարդայի կողմից: Տոմսերի գինը 35.000-90000 դրամ:

Հեղինակ` Aid Mkrtchyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Aid Mkrtchyan
00:00, 16.09.2013
3948 | 0
դեպի վեր