ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Նարե Գևորգյան՝ Չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով կկարողանա այս ժյուրիի կազմին խաբել:
22:05, 29.03.2016
10388 | 0




















Նարե Գևորգյան

1. Նարե՜, քո գեղեցիկ կատարմամբ դու կարողացար հուզել անգամ ժուրիի անդամներին, բայց երգը քեզ չմնաց, որն՞ է պատճառը:



Կարծում եմ՝ ժյուրին միմիայն իմ մասին մտածելով չթողեց երգը ինձ, քանի որ ամեն անգամ այն կատարելիս ես սպառվում էի, ու չեմ կարծում, որ դա լավ բանի կբերեր: Եվ պատահական չէր, որ կադրից դուրս ժյուրիի անդամներից մեկն ինձ ասաց, որ երգ ինձ կալորիաներ չէր տալիս, այլ խլում էր դրանք ինձնից, և, իսկապես, ես լիովին համաձայն եմ նրանց հետ: Ինձ պարզապես պետք էր, որ ես մեկ անգամ գոնե այն կատարեի ու ես դա արեցի: Այս պահին լիովին բավարարված եմ:




2. Ինչպե՞ս ընդունեցիր Ժյուրիի որոշումը:


Միանշանակ հենց առաջին իսկ պահից ճիշտ եմ համարել այն, և բացարձակ ծանր զգացողություններ չեմ ապրել, երբ իմացա որ երգը իմը չէ:
Իմ երկրպագուները կարող են լսել իմ կատարումը տարբեր կայքերում:



3.Իսկ դու համաձա՞յն ես, որ դու չպետք է երգեիր այդ երգը:


Այո, համամիտ եմ ժյուրիի կայացրած ցանկացած որոշման հետ, վստահ եմ, որ նրանք ավելի հեռատես են և բոլորիս բաժին կընկնեն մեզ հարմար երգերը:



4. Չնայած ժյուրիի որոշմանը քո կատարումը սիրեցին բոլորը, դա է վկայում համացանցում դրական մեկնաբանությունները, սպասու՞մ էիր նման արձագանք:


Անկեղծ՝ ոչ, ես իսկապես սպասում էի հակառակ արձագանքին, և ինքս իմ մեջ վերլուծելով ելույթիս մանրամասները՝ կարծում էի, որ հնչելու են բացասական կարծիքներ: Այս պահին միայն գիտակցում եմ, որ այն էմոցիոնալ առումով հարյուր տոկոսանոց է եղել, և որ ամենակարևորը՝ անկեղծ:



5.Դրական մեկնաբանությունների կողքին կա նաև հետևայլ կարծիքը, որ դու լաց ես եղել երգելու ընթացքում, որպեսզի երգը մնա քեզ. դրա մասին ի՞նչ կասես:

Ինձ համար մեղմ ասած ծիծաղելի է լսել նման մեկնաբանություն, քանի որ կարծում եմ` մենք մանկապարտեզում չենք գտնվում, ու ես ել փոքրիկ երեխա չեմ, որ լացով կոնֆետն ինձ պահեմ: Սա բավականին լուրջ նախագիծ է, և չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով կկարողանա այս ժյուրիի կազմին խաբել: Բոլորը պրոֆեսիոնալ են ու շինծու երևույթները կզգան ավելի շուտ, քան դու կհասցնես դա անել, և որ ամենակարևորն է դու այսօրվա հանդիդատեսին ու հեռուստադիտողին ևս խաբել չես կարող: Ես հոգով ու սրտով զգացել ու արտահայտել եմ այն` ինչ մարդիկ տեսան: Գուցե մեղեդային առումով երգը տուժեց, քանի որ հուզմունքս շատ էր ու խանգարեց այն ներկայացնել: Լավ լսելի էին միայն երգի բառերը: Պարզապես խեղդվում էի, փորձում էի, ահռելի մեծ ջանքեր էի գործադրում ելույթիս ժամանակ, որպեսզի ժյուրին չնկատի արցունքներս: Բայց չկարողացա զսպել ինձ:
Հեղինակ` News
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
News
դեպի վեր