ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Հայ գիտնականները ելույթ են ունեցել Գենտի ICHMET-2016 միջազգային գիտաժողովում
23:03, 04.11.2016
1760 | 0
  • 17 сент, 2016 в 22: 46


Բելգիական Գենտ (Ghent) քաղաքում սեպտեմբերի
12-15 տեղի ունեցավ «Ծանր մետաղները շրջակա միջավայրում» թեմայով գիտագործնական 18-րդ կոնֆերանսը (ICHMET 2016): Այս կտրվածքով գիտաժողովին առաջին անգամ մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հայ երիտասարդ մասնագետները: Չորս օր շարունակ, հագեցված գրաֆիկով ուսումնական Խոշոր կենտրոն համարվող Գենտի համալսարանը դարձել էր աշխարհի 5 մայրցամաքների 60 երկրներից ժամանած մոտ 300 մասնակիցների փորձի փոխանակման վայրն ու գիտական հարթակը, որտեղ նեղ մասնագիտական 21 թեմաներով բազմաթիվ զեկույցներ հնչեցին:
Շրջակա միջավայրում ծանր մետաղներին վերաբերող նախորդ գիտական համաժողովները տեղի էին ունեցել 1975 թվականին Կանադայի Տորոնտո, այնուհետև Գդանսկ, (Լեհաստան 2010), Հռոմ (Իտալիա 2012) Գույանգ, (Չինաստան 2014) քաղաքներում:

______________
Լուսանկարներում' (ձախից) Գևորգ Տեփանոսյանը և Նաիրուհի Մաղաքյանը Գենտի ICHMET-2016 միջազգային գիտաժողովում



Գենտում The ICHMET-2016 համաժողովի շարքը ներառում էր ծանր մետաղներով շրջակա միջավայրի (մթնոլորտ, օվկիանոս, քաղաքային վայր) աղտոտվածության վերջին շրջանի բացահայտումներն ու ռիսկերը, բնապահպանական ազդեցությունները էկոհամակարգերի և մարդկանց վրա' սկսած բնապահպանական քաղաքականության մշակումից, վերջացրած նոր տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը, որպեսզի նվազագույնի հասցվի և վերահսկվի մետաղների արտանետումները:
Գիտաժողովի հենց առաջին օրը «Կապարը քաղաքային միջավայրում» (Երևան քաղաքի օրինակով) թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Տեփանոսյանը, ում ելույթը հետաքրքրություն առաջացրեց գիտական շրջանակներում: Հաջորդ օրը բավականին հագեցված ու գիտականորեն փաստարկված ելույթով հանդես եկավ մեր մյուս հայ մասնակիցը` նույն կենտրոնի ասպիրանտ Նաիրուհի Մաղաքյանը, ում թեման էր` «Ձնափոշում առկա ծանր մետաղի աղտոտման մակարդակի և մարդկանց առողջությանն ուղղված ռիսկի գնահատումը» (Երևան քաղաքի օրինակով):
Մեր մասնակիցների զեկույցները հնարավոր է տեղ գտնեն երկրաքիմիայի միջազգային ասոցիացիայի
(IAGC ) «Կիրառական երկրաքիմիա» և «Քեմոսֆերա» ամսագրերում:

Արժանին պետք է հատուցել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին (տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյան), որն ակտիվորեն ներգրաված է միջազգային ամենատարբեր նախագծերում, մշտապես կատարելագործում և նորացնում է աշխատանքային գործելաոճը: Կենտրոնի աշխատակիցները բազմիցս են մասնակցում ամենատարբեր միջազգային գիտական կոնֆերանսների, ներկայացնում իրենց գիտական հետազոտություններն ու զեկույցները աշխարհի ամենատարբեր ֆորումներում և արժանանում ուշադրության:

«Նիդերլանդական օրագիր»
Բելգիա, Գենտ
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր