ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ԶԻՋԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
13:40, 16.01.2017
5371 | 0

Քանի գնում Կարեն Կարապետյան կերպարը առավել անբարդույթ և առավել հետաքրքիր է դառնում: Լրատվական դաշտն ու հասարակական կարծիքը նույն ալգոռիթմով արձագանքեցին վարչապետի հանրապետական դառնալուն իսկ այս պահին նմանատիպ արձագանք են արձանագրում վարչապետի ՀՀԿ ցուցակում լինել չլինելու խնդրում:

Աշոտյանը արագ որսաց հրապարակ նետվելու և օրենքի անառարկելի գերակայությունը գովաբանելու արտակարգ առիթը -մեկ անգամ էլ ապացուցելով, որ ինքն ու ՀՀԿ այն թևը, որին պատկանում է յուր անձը, կարող են հաշվել մինչև երեքը, զիջելով վարչապետի թվաբանական ունակություններին:

Առնվազն միամտություն է կարծել, թե Կարեն Կարապետյանը չգիտեր Հայաստանում փաստացի բնակության անհրաժեշտության նախապայմանը: Ավելին ՝ հարյուր օրվա ասուլիսը անել հարյուր քսաներրորդ օրը ամենեվին էլ նավասարդով պայմանավորված չէր, այլ ՀՀԿ նախըտրական քարորզարշավը առանց իր մասնակցության սկսելու ազդակ, որի պատիվը տրվեց հենց վարչապետին և ընձռվեց իրեն նաև հրաշալի նախապայման՝ ժողովրդի աչքում մաքրվելու ՀՀԿ անդամ լինելու խարանից ՝անձամբ տարածելով իր ՀՀԿ ցուցակում չլինելու ավետիսը … առավել գերակա դարձնելով զուտ աշխատելու և երկրին օգտակար լինելու դիլեման:

Քաղաքական դաշտի սնանկ լինելու այս պարագային թեման արագ սպառվում է և գործադիրը ոչ միայն զերծ է մնում նախընտրական գզվռտոցից, այլ նաև իրեն ապահովագրում է այդ գործընթացներին իր ակնհայտ մասնակցության վտանգից …

Մնում է հաղթահարել ևս մեկ խութ ՝ չհայտնվել ՀՀԿ շտաբում, իսկ դրա համար վարչապետը ունի գերակշիռ փաստարկ- ոչ մի թելով կապված չէ աբրահամյանական ընտրակարգի հետ, ավելին ՝ չի էլ տիրապետում օգտագործվող գործիքներին:

Հ.Գ. Բայց երբ նայում ենք նրա վարչակազմի ՝ մասնավորապես առողջապահության նախարարի սարկազմիկ կերպարին, ինչպես նաև վարչապետի խորհրդականներից ոմանց ՝ ի մասնավորի Արամ Վարդեվանյանի և Ալեքսանդր Խաչատուրյանի հպանցիկ աշխատաոճին, համոզմունք է ձևավորվում, որ վարչապետի կողքին կանգնածներից շատ քչերը հավես ունեն աշխատելու:


Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Հեղինակ` Hasmik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Hasmik
18:34, 21.12.2018
4448 | 0
15:22, 06.12.2018
6989 | 0
դեպի վեր