ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Քաղաքական անեկդոտը լուրջ ազդակ է»
18:38, 14.02.2019
3163 | 0

































ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԱԿ Է

Գյումրին ապաքաղաքական քաղաք է, միշտ էլ այդպիսին է եղել, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ուրիշ կուսակցություններ, ո՛չ էլ ՔՊ-ն այստեղ արմատ չեն գցել ու չեն գցի:
Գյումրին ի՛ր ճշմարտությունն ունի և բուն քաղաքը իր գնահատականները իշխանավորներին շատ հաճախ տալիս է անեկդոտի ժանրի օգնությամբ, որոնց մեջ չասված ու չգրված ճշմարտություններ կան:

ՀՀԿ-ի օգտին Կարեն Կարապետյանի նախընտրական արշավի ժամանակ.
Երկու Գյումրեցի ընկերներ «Բոշի Սադ» -ի մոտ տեսնում են Կարեն Կարապետյանի մեծադիր նկարը, որտեղ վերջինիս հագին հայտնի ժիլետն է և երազուն հայացքով նայում է դեպի հյուսիս.

- Ծօ՛, կըռնաս ըսես վարչապետը ի՞նչ կենե:

-Ժիլետի թևը ման գուգա, ի՞նչ կենե:

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա վերջին այցից հետո:

-Ծօ՛, Պուտինը Հայաստան թազա վարչապետ է նշանագե:

-Չէ հա, ըբը Նիգօլը՞:

-Քեզի բան կըսեմ: Անունն էլ Николай Духов:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելուց հետո.

-Ծօ՛, կըռնաս ըսես, հըմի՞ ինչ պատճառ գըդան:

-Կըսեն ստուգեցին հայերենն ու անգլերենը լավ չէր սօրվէ, ըսին գընա երկու ամիս էլ նըստի, լաաա՜վ պարաբի:

- Ծօ՛, ըբը օր Նիգօլին մե հատըմ էլ բըռնեն, ի՞նչ լիզու բըդի սորվի՞:

-Պարսկերեն:

«Հայակական ժամանակ» թերթի փետվարի ութի համարի առաջին էջում Ռոբերտ Քոչարյանի ծամածռված դեմքը տեսնելուց հետո.

- Ծօ՛, էս վերջերս ի՞նչըղ օր մենակ «Հայակական ժամանակ» կառնիս:

-ԻԻԻ՜, Նիգօլի կընգա թերթն է, ըբը ի՞նչ էնեմ:

-Ըբը էսօր ընչի՞ չառար:

- Ծօ՛, Քոչարյանի նգարից վախեցա:

-Քոչարյանն էլ Տիգրան Ավինյանի նկարից է վախեցել, ըդօր համար էլ դեմքը ըդպես աղավաղվել է:

-Թարգե՛, Տիկոն լավ էլ սիրուն տղա է, չհաշված կապած մազերը:

- Ծօ՛, սիրու՞ն է կսես: Սադանեն էլ է սիրուն:


Ծաղկաքաղը` Հասմիկ Մելքոնյան Գյումրի

Հեղինակ` Hasmik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Hasmik
18:34, 21.12.2018
4437 | 0
15:22, 06.12.2018
6983 | 0
դեպի վեր