ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԿԱՄ ԷԼ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
2018թ. դեկտեմբերի 6-ին tert.am-ում տպված «ՔՊ-ի ամոթը» հոդվածում հրապարակել էի հետևյալ միտքը. «Ամենաքննարկվողը Գյումրիում այս պահին Սոֆյա Հովսեփյանի մասնակացությունն է թիվ 37 դօրոցի տնօրենի պաշտոնում Աստղիկ Ավետիսյանին նշանակելու համար շուրջ 8000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնելու թեման» (Մեջբերում «ՔՊ-ի ամոթը հոդվածից»:) Հարուցվեց քրեկան գործ, որը կարճվեց հանցակազմ չլինելու պատճառով… քաջ գիտեմ, որ այս ձայնագրությունը ևս կարող է արդյունավետ չլինել, բայց դիմում եմ նրա հեղինակին՝ Աստղիկ Ավետիսյանի ամուսնուն՝ Արտակ Ավետիսյանին. - հանուն քո ընտանիքի, քո անչափահաս երեխաների և Աստղիկի հեղինակության հրապարակիր այն անձանց անունները, ովքեր քո ընտանիքին կանգնեցրել են այս իրավիճակի առաջ»: Մեջբերում Արտակ Ավետիսյանի խոսքից ըստ ձայնագրության . «Աստղիկի տնօրեն դառնալը վրես 25.000 փող է նստել»: Տրամաբանական է, որ խոսքը 25.000 դրամի մասին չի: Տրամաբանական է նաև այն, որ եթե Արտակը որոշի խոսել, Սոֆյա Հովսեփյանի անունը լինելու է առաջինը, քանի որ այս կինն էր այդ ընթացքում առողջապահության ոլորտի հետ համատեղ համակարգում նաև կրթության ոլորտը, ինչպես նաև հանդես էր գալիս որպես ԿԳ-ի կապավոր: Որպես ծանոթություն. Սոֆյա Հովսեփյանի մեջ հոսում է ուղն ու ծուծը կոռումպացված ՀՀ դատական համակարգի կորիֆեյներից ամենադասականի՝ դատավոր Նոյեմ Հովսեփյանի արյունը: Վերջինս Սոֆյա Հովսեփյանի հորաքույրն է: Եթե իրավապահ մարմինների ուշադրությանը արժանանա սույն ձայնագրությունը, կարծում եմ «ուղղախոս» այս կինը իր հերթին կտա մյուսների անունները: Հաջորդաբար տեղադրվում է ձայնագրությունը: Հասմիկ Մելքոնյան Գյումրի |