ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Մակրոբիոտիկ դիետա և թեթև ուտեստներ
15:17, 05.03.2013
6775 | 0

Մակրոբիոտիկ մոտեցման հիմքում ընկած է այն տեսակետը, ըստ որի մենք շրջակա միջավայրի արդյունք ենք և շարունակաբար կրում ենք նրա ազդեցությունը` ներառյալ սնունդը և առօրյա փոխազդեցությունը մեր բնակված վայրի կլիմայի և աշխարհագրական դիրքի հետ: Այս մոտեցումը կարևորում է պատշաճ սննդակարգի և ապրելակերպի դերը:


Ըստ Լիանա Ավետյանի


Մակրոբիոտիկ սննդակարգը հիմնականում ներառում է ամբողջական հացահատիկներ, լոբի և թարմ բանջարեղեն, այն ենթադրում է բազմազանություն ինչպես ուտելիքի ընտրության, այնպես էլ պատրաստման եղանակի մեջ: Նաև անհրաժեշտ է պարբերաբար և քիչ քանակությամբ սնունդ օգտագործել, ավելի շատ ծամել, պահպանել ակտիվ ու դրական կենսակերպ և հոգեվիճակ:


Ժամանակակից մակրոբիոտիկ մոտեցումն առաջ է քաշվել Միացյալ Նահանգներում 50-ական թվականների սկզբին Միչիո Կուշիի կողմից: Ստորև ներկայացված բուրգի միջոցով հնարավոր է ամբողջական պատկերացում կազմել Կուշիի առաջարկած սննդակարգի և ապրելակերպի վերաբերյալ:


Մակրոբիոտիկ դիետաները պայմանավորված են սեզոնի և կլիմայի փոփոխությամբ (Yin և Yang), ցուրտ և տաք եղանակով, և հետևաբար՝ ուտելիքը հիմնականում օգտագործվում է սեզոնային փոփոխություններին ադապտացվելու համար:


Ամռանը եղանակը տաքանում է (Yang), ինչը ենթադրում է թեթև ու ջրալի ուտելիքի օգտագործում (Yin): Մակրոբիոտիկ սննդակարգի հիմքում ընկած է հենց այս (yin և yang) հավասարակշռության սկզբունքը` ուտելիքի ընտրության և պատրաստման միջոցով:


Ամառային ամիսներին նախընտրելի է օգտագործել ամբողջական հացահատիկ (եգիպտացորեն, շագանակագույն բրինձ)` բանջարեղենի, ձկան և կանաչեղենի համադրությամբ:

Խմիր սովորական ջուր կամ բանջարեղենի հյութ: Հարկ է նշել, որ ցանկալի է օգտագործել սենյակային ջերմաստիճանի ըմպելիք և կերակուր:


Եթե քո օգտագործած կերակուրը ցածր է մարմնի ջերմաստիճանից, այն սկզբնապես զովացնող ազդեցություն կունենա, սակայն սնունդն ընդունելուց 15-20 րոպե անց դու կունենաս հակառակ արդյունք: Այսպիսով՝ տաք ուտելիքն ավելի շուտ է զովացնում:


Մակրոբիոտիկ դիետան բավական հեշտ է հարմարեցնել եղանակային փոփոխություններին: Կարող ես օգտագործել տեղում աճեցված օրգանական քաղցր մրգեր և բանջարեղեն:


Ամռանն առավել նախընտրելի են վարունգը, հազարը (մարոլ), գազարը, ջրկոտեմը և բանջարեղենի այլ տեսակներ: Պատրաստիր աղցաններ, ինչպես նաև՝ սառը ապուրներ: Մի խոսքով` օգտվիր ամռան բարիքներից:


Քանի դեռ ամառն ու աշնան սկիզբն առջևում են, անհանգստանալու կարիք չկա. այս ժամանակաշրջանն առատ է մակրոբիոտիկ սննդակարգին համապատասխանող մթերքով` դդմիկի բոլոր տեսակները, արտիճուկ, բազուկ, կաղամբ, կորեկ, սոխ, գազար, ոլոռ, ճակնդեղ, սունկ (ծառի), կանաչ լոբի... շոգ եղանակի մասին: Ամռանն ուտելիքի պատրաստման ավելի պարզ և թեթև ձև ընտրիր: Փորձիր կենտրոնանալ աղցանների վրա կամ ընդամենը շոգեխաշիր: Եփած կամ տապակած ուտելիքը դժվար թե զովացնի քեզ: Կերակրի պատրաստման այս մեթոդը ոչ միայն հեշտ է, այլև հնարավորություն է տալիս պահպանելու վիտամինները: Բացի այդ, ուտելիքն ավելի արագ է պատրաստվում` միևնույն ժամանակ պահպանելով բանջարեղենի վառ գույնը և համեղ բույրը:


Մի խոսքով` կեր շատ բանջարեղեն, միրգ և ամբողջական հացահատիկ. փոխարենը՝ կրճատիր մսի, թռչնամսի, կաթնամթերքի և բուսայուղի օգտագործումը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սյուզի Սարիբեկյան
15:28, 05.03.2013
6320 | 0
15:25, 05.03.2013
9368 | 0
դեպի վեր