ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Անընդհատ բժշկական հսկողություն
15:27, 05.03.2013
4107 | 0
Գրեթե բոլոր հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերումը շատ ավելի արդյունավետ է բուժման առումով։ Տարին 2 անգամ կանխարգելիչ բուժհետազոտություններ անցնելով՝ դուք կխուսափեք շատ բարդություններից:

Անհրաժեշտ է տարին 2 անգամ այցելել ատամնաբույժի, որպեսզի մասնագետը կատարի ատամների մաքրում և բերանի խոռոչի ստուգում: Երկու ամիսը մեկ փոխեք ձեր ատամի խոզանակը։ Լնդերը և ատամներն ախտահարող հիվանդությունների կանխարգելման նպատակով օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, մաքրեք ատամները խոզանակով և հատուկ մետաքսե թելերով (ֆլոսով) ։

Շատ կարևոր են նաև տեսողության պարբերական ստուգումները։ Եթե դուք կրում եք կպչող ոսպնյակներ, ապա հետևեք դրանց օգտագործման և ախտահանման հրահանգներին։ Ուշադրություն դարձրեք ոսպնյակների հեղուկի պիտանիության ժամկետին։

Պահպանեք ձեր լսողությունը: Ուժեղ աղմուկը, երաժշտությունը կարող են թուլացնել լսողությունը, նվազեցնել կենտրոնանալու հատկությունը։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Սյուզի Սարիբեկյան
15:28, 05.03.2013
6320 | 0
15:25, 05.03.2013
9369 | 0
դեպի վեր