ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ԲԱՑ ՆԱՄԱԿ Իտալիայի արտգործնախարար պարոն Ա. Ալֆանոյին Հայաստանում Իտալիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ջովանի Ռիչուլիին
17:56, 16.05.2017
5201 | 0

Հարգարժան պարոնայք,

Մենք՝ Մանյակ, Հրաչ Գրիգորյաններս, հասցե՝ քաղաք Գյումրի, Գորկու փողոց, 57 տուն հասցեում բնակվող, շուրջ մեկ տարի առաջ բաց նամակով դիմել էինք Ձեզ, թյուրիմացաբար շահարկելով Գյումրիում պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի գործունեությունը և հեղինակությունը: Հետագայում, երբ հնարավորություն ընձեռվեց շփվելու նրա հետ, տեսնելու նրա արած հսկայական գործը Գյումրու վերականգնման, իր անձնական միջոցների հաշվին պատմական հուշարձանների փրկության գործում, չենք երկնչում ներողություն խնդրել պարոն Անտոնիոյից, փոխարենը հայտնելով խորին շնորհակալություն այն ամենի համար, ինչ ինքն անում է մեր քաղաքի, ինչպես նաև՝ մեր սեփականությունը հանդիսացող Գորկու փողոց 57 տան ամրացման նպատակով: Պետք է խոստովանել, որ որևէ գյումրեցի պարոն Անտոնիոյի արածի կեսի կեսն իսկ չի անում իր քաղաքի համար:


Հարգանքներով՝

Մանյակ և Հրաչ Գրիգորյաններ

Քաղաք Գյումրի, Գորկու փողոց, 57 տուն

Հեղինակ` Hasmik
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Hasmik
18:34, 21.12.2018
4448 | 0
15:22, 06.12.2018
6989 | 0
դեպի վեր