ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Կարեն Կարապետյանը լարված հարաբերությունների մեջ է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. «Ժամանակ»
14:22, 07.10.2017
5877 | 0


«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին: Կարեն Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա առանձնապես լուրջ չի վերաբերվում Արա Աբրահամյանին: Պարզվում է, սակայն, որ վարչապետը լարված հարաբերությունների մեջ է այդ խորհրդաժողովին մասնակցող ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Կարեն Կարապետյանին հայտնի է դարձել, որ ՌԴ ամենաբարձր իշխանական շրջանակների հետ շատ ջերմ հարաբերվող Տիգրան Սարգսյանը լոբբինգ է անում իր ծրագրերի դեմ՝ հօգուտ Սերժ Սարգսյանի՝ այդպիսով Սուրենիչը մի կողմից իր երախտագիտությունն է հայտնում Սերժ Սարգսյանին իր ներկա պաշտոնի համար, նաև հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հետագայում էլ իրեն անգործ չի թողնի», -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հեղինակ` irakan lurer
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
irakan lurer
դեպի վեր