ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
Քեյթ Միդլթոնը հղիության մասին լուրից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
06:22, 12.10.2017
906 | 0

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը սեպտեմբերին պաշտոնապես հայտարարել էր իր 3-րդ հղիության մասին։ Լուրից հետո դքսուհին, ամուսնու՝ Ուիլիամի ուղեկցությամբ, Համաշխարհային հոգեկան առողջության օրվա առիթով, առաջին անգամ ներկայացել է հանրությանը։
Նշենք, որ զարմանալի չէ, որ Միդլթոնները որոշել են դուրս գալ Համաշխարհային հոգեկան առողջության օրվան ընդառաջ։ Դեռևս նախկինում Քեմբրիջի դքսուհին ճանաչվել էր հոգեկան առողջության շահերի պաշտպանության հովանավոր։

Հիշեցնենք, որ Քեմբրիջի դուքսը, դքսուհին եւ արքայազն Հարրին միասին նախաձեռնել էին արշավ, որի նպատակն էր ոգեշնչել մարդկանց խոսել սեփական հոգեկան խնդիրների մասին։

Իսկ 3-րդ երեխային անհամբեր սպասում են արքայադուստր Շրլոթն ու արքայազն Ջորջը։

Հեղինակ` irakan lurer
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
irakan lurer
դեպի վեր