ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+22 °C
Անծայրածիր տիեզերքի գողտրիկ մի անկյուն գյուղ Ազատավան
15:53, 09.01.2018
7850 | 0
«Մեր գյուղը Արաքսի ափին է՝ ոտքերը Արաքսի ջրում: Մասիս գնացող ճանփին է, Ճանփան կիսատ է մնում...», - այսպես է նկարագրում մտավորական հայորդի Ստեփան Վարդանյանը իր հայրենի գյուղը: Դեռևս 180 տարի առաջ Սալմաստից և Խոյից եկած հայերը հաստատվեցին Չիդամլույում: Գյուղը գտնվում է Արարատ լեռան ստորոտում, որտեղով ոլորապտույտ անցնում է Գեղամա լեռնաշխարհից ծնունդ առած Ազատ գետը: Հավաստի տեղեկություն չկա, թե ինչու է կոչվոմ Չիդամլու, բայց ավանդությունը հիշեցնում է, որ երբ հարևան ազգերը ցանկացել են տիրանալ բնակավայրին, նրա արժանապատիվ ու հողապաշտ ռանչպարները մի պահ թողել է վարն ու ցանքը, այգի մշակելը և զենք են վերցրել վասն հայրենյաց: Նրանք անվախորեն կռվել են և ասել՝ «Չի դամ» ՝ այսինքն՝ չե՛մ տա: Եվ այսպես էլ հաղթանակի պես ծնվել է Չիդամլու անունը: Գյուղն այսօր Ազատավան է կոչվում՝ Ազատ գետի քաղցրահունչ ջրերին խառնելով հողի արդար մշակի նորօրյա կանչը: Հայ շինականի մուրճի զարկը խառնվեց կառուցման հևքին, նոր ու բարեշեն տներ կառուցվեցին, երդիկներից երկինք ձգվող խաղաղ ծխին խառնվեց թոնրի լավաշի բույրը, զավակներ ծնվեցին, ու գյուղը շենացավ:
Մամուլի խոսնակ` TVADSTUDIO
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10228 | 0
դեպի վեր