ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Gevorg Harutyunyan Depi Evratesil 2018 // Eurovision 2018
01:44, 23.01.2018
16295 | 3
  • Ինչու՞ որոշեցիք կրկին մասնակցել մրցույթին
Գևորգ - Ես «Եվրատեսիլի» մեծ երկրպագու եմ 2005 թվականից սկսած, և այս տարիների ընթացքում, երբ սկսեցի ստեղծագործել, բավականին շատ մտքեր և պատկերացումներ առանձնացրել էի հենց «Եվրատեսիլի» համար։ Երկար ժամանակ եմ սպասել, որպեսզի ստեղծվեր նման ֆորմատի մրցույթ։ Այս տարվա փոփոխությունն իսկապես շատ ճիշտ եմ համարում ու չէի կարող իմ երաժշտությունը ներկայացնելու այս հնարավորությունը բաց թողնել։
  • Ովքե՞ր են շունչ հաղորդել Stand Up երգին
Գևորգ - Երաժշտության համահեղինակները ես եմ և Աստղիկ Գրիգորյանը, խոսքերը գրել է Լիանա Արամյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, «միքսմաստերինգով» զբաղվել է Լևոն Նավասարդյանը: Երգի ստեղծման գործընթացին մասնակցել են նաև ջութակահար Պարույր Բաղյանը, քանոնահար Արմինե Ասատրյանը և քամանչահար Վարդան Բաղդասարյանը:
  • Հավատում եք, որ այս անգամ գոնե արդարություն կլինի

Գևորգ - Ես կարծում եմ, որ արդարություն կար նաև նախորդ անգամ, ես չեմ առաջնորդվում ՝ "Չեմ հաղթել ուրեմն արդար չէր" տարածված սկզբունքով: Պարզապես այստեղ կա մի փոքր նրբություն: Կազմակերպիչները ոչ միայն պետք է աշխատեն որպեսզի ներսում լինի անաչառություն, այլ բոլոր պայմանները պետք է ստեղծեն հնարավոր բոլոր մեքենայություններից, կողմնապահություններից խուսափելու համար: Այս առումով ես մի փոքր առաջխաղացում տեսնում եմ՝ ազգային ժյուրին փոխարինվել է եվրոպականի, մնում է, որ նախորդ տարվա քվեարկության պայմանները վերանայվեն և սահմանվեն հաղորդագրությունների այնպիսի արժեք, որ դա հասանելի լինի հանրապետության քաղաքացիներից գոնե մեծամասնությանը: Էլ չխոսեմ մեկ հեռախոսից 20 անգամ քվեարկելու հնարավորության մասին, որը աբսուրդի ժանրից է: Եթե այս առումով փոփոխություններ չարվեն ապա ես կմտածեմ, որ կազմակերպիչներին ընդհանրապես չի էլ հետաքրքրում ժողովրդի կարծիքը, քանի որ նման պայմանների դեպքում արդյունքը բնավ էլ, չի արտացոլի հասարակության կարծիքը:

  • Եթե ոչ Դուք, ապա ու՞մ եք տեսնում այս տարի Պորտուգալիայի բեմում

Գևորգ - Եթե ոչ ես, ապա նա, ով ավելի համոզիչ կլինի։

Հեղինակ` News
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
News
23:16, 06.04.2019
5363 | 0
18:54, 29.08.2018
5857 | 0
12:58, 24.05.2018
13219 | 0
դեպի վեր