ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Suren Poghosyan Depi Evratesil 2018 / Eurovision 2018
04:04, 28.01.2018
6609 | 0
  • Ինչու՞ որոշեցիք մասնակցել Դեպի Եվրատեսիլին։

Սուրեն - Որոշեցի մասնակցել,  որովհետև արդեն երկար տարիներ է հետևում եմ Եվրատեսիլին ու ունեմ ասելիք։ Կարծում եմ գիտեմ,  թե ինչ է պետք Եվրոպային ու կփորձեմ անել ամեն ինչ,  որ Հայաստանը ներկայացնելու պատիվը վաստակեմ։

  • Ինչու՞ հենց The Voice և ովքեր են հեղինակները։

Սուրեն - Երգիս հեղինակներն են շվեդ երգահան Յոնաս Գլադնիկոֆը,  Հունաստանից Ջորջիոս Կալպակիդիսը,  Մալթայից Նատաշա Թըրները։ Երգը ինձ գրավեց իր առաջին իսկ նոտաներից։ Նրանում ես գտա իմ ներաշխարհը։

  • Հավատու՞մ եք որ այս անգամ արդարություն կլինի։

Սուրեն - Կարծում եմ արդարություն կլինի։ Ամեն դեպքում կարևորը հանդիսատեսի գնահատանքն է ու սերը,  որը բոլոր դեպքերում էլ արտիստը վաղ թե ուշ զգում է։    

  • Եթե ոչ դուք,  ապա ու՞մ եք տեսնում այս տարի Պորտուգալիայի բեմում։

Սուրեն - Անուններ չեմ ուզում տալ,  բայց կան մի քանի մասնակիցներ,  ովքեր իսկապես արժանի են։ Ով էլ դառնա Հայաստանի այս տարվա պատվիրակը ես անպայման երկրպագելու եմ նրան։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն։

Հեղինակ` News
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
News
23:16, 06.04.2019
5362 | 0
18:54, 29.08.2018
5856 | 0
12:58, 24.05.2018
13219 | 0
դեպի վեր