ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Հայաստանի երիտասարդական կառավարություն
15:41, 02.04.2018
5609 | 0

Հայաստանի երիտասարդական կառավարությունը կարևորում է յուրաքանչյուր երիտասարդի մասնակցությունը երիտասարդական խնդիրների լուծման գործընթացում


Հայաստանի երիտասարդական կառավարությունը (ՀԵԿ) շարունակում է առանձին թիմային հանդիպումների միջոցով համալրել երիտասարդ առաջնորդների շարքերը, և արդյունքում մեծ ու նպատակասլաց թիմին արդեն միացել են 70-ից ավելի երիտասարդներ:

Հանդիպումների ընթացքում նոր անդամներին համառոտ ներկայացվում է ՀԵԿ գործունեության նպատակն ու խնդիրները, ձեռքբերումները, ընթացիկ միջոցառումներն ու անելիքները:

Հայաստանի երիտասարդական կառավարության ղեկավար Ռաֆայել Հունանյանը լիահույս է, որ թիմի նոր անդամները կարճ ժամանակում կինտեգրվեն թիմային աշխատանքներին և իրենց նշանակալից ներդրումը կունենան երիտասարդական խնդիրների լուծման գործընթացում:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5651 | 0
դեպի վեր