
Մայիսյան հաղթանակներին ընդառաջ հերթական հպարտության դաս – միջոցառում էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7 – րդ դասարանում: Միջոցառումը կազմակերպել էր դասղեկ Լ. Վարդանյանը ՝ կարևորելով ազգայինը, հայկականը, ավանդականը… Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին հայրենաբաղձ ու հայրենաթով բանաստեղծություններ, ուր փառաբանվում ու դրվատվում էր հայ շինականը, զինվորն ու երգահանը: Միջոցառումը նվիրում էր ու ակնածանք, խոհ ու խորհրդածություն հայրենի բնօրրանի և վերելքների հանդեպ: Գնահատվեց ու արժևորվեց մշտամնա արժեքներ, որոնք մեր ինքնության և ինքնաճանաչման արգասիքն են: Աշակերտները մեկ անգամ ևս հպարտացան՝ ապահովելով «Ես սիրում եմ քեզ» միջոցառման հուզականությունը: |