
Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տոն էր բառի իսկական իմաստով: Դպրոցի 5-12-րդ դասարանները մասնակցում էին «Ոսկե աշուն» համադպրոցական միջոցառմանը: Աշունը ձև ու տեսք էր ստացել դպրոցի միջանցքներում և դասարաններում ... Աշնան երգերն ու բանաստեղծությունները ոչ միայն տրամադրություն, այլև առանձնակի շուք էին հաղորդել միջոցառմանը: Անմասն չէին նաև ծնողները, ովքեր նպաստել էին գեղեցիկ և ճաշակով` ազգայինը համադրելով ժամանակակից ճաշատեսակների պատրաստմանը և սեղանների ձևավորմանը: Միջոցառման նպատակը հողի աշխատավորի գովերգումն էր, ստեղծող ու արարող մշակի փառաբանումը: Միջոցառումը Արտենիի միջնակարգ դպրոցի մանկավարժների, ծնողների և աշակերտների միմյանց հանդեպ հարգանքի, սիրո և նվիրվածության դրսևորում էր: |