ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ակտիվ երիտասարդության նվաճումները
01:08, 04.06.2018
3798 | 0

Հատկապես վերջին շրջանում տեղի են ունենում բազում ակտիվ քաղաքացիական շարժումներ, և որքան էլ անսպասելի է կամ անհավատալի դրանց հիմնական կազմակերպիչներն ու մասնակիցները երիտասարդներն են: Վերջին ամենաակտիվ քաղաքացիական շարժումներից մեկը՝երթուղայինների թանկացման հետ կապված բախումներն էին, երբ կառավարությունն ուզում էր ընդունել այն օրենքը՝ ըստ որի երթուղայիններից օգտվողները պետք է վճարեին ոչ թէ 100, այլ 150 դրամ, որն այդպես էլ չհաստատվեց մեր երիտասարդ ակտիվիստների ջանքերի արդյունքում: Օրեր շարունակ ժողովուրդը պայքարեց և ի վերջո հասավ հաղթանակի:
Շատերը նույնիսկ բախումներ էին ունենում երթուղայինների վարորդների հոտ հորդորելով նրանց դուրս չգալ աշխատանքի կամ չվերցնել 150 դրամ:
-Մենք համարում էինք նրանց դավաճան, պայքարողներին դեմ գնացող, ով վճարում էր 150 դրամ, կամ վերցնում ուղևորից այդ գումարը: Նույնիսկ մեքենաների վրա էինք փակցնում գրություններ ՙՙՈՉ 150 ԴՐԱՄԻՆՙՙ, -ասաց այդ շարժման ակտիվ մասնակից Վահրամ Ավոյանը:
Շարժման ակտիվիստներից էր նաև դերասան՝Հայկ Մարությանը, ով նույնպես մեծ աջակցություն ցուցաբերեց այդ ընթացքում և եղավ ժողովրդի կողքին: Եվ նրա օրինակին շատ հայտնի մարդիկ ևս հետեվեցին:
Ոչ վաղ անցյալում է նաև ՙՙՍԱՍՆԱ ԾՌԵՐՙՙ կոչված շարժումը: Այս անգամ պատճառը իշխանափոխություններ: Սասնա Ծռերի նպատակն էր փոփոխություններ կատարել իշխանության մեջ, և գրավեցին ՊՊԾ գունդը: Նրանց խմբից էին՝Պավել Մանուկյան, Միայնակ գայլը և այլոք: Օրեր շարունակ տեղի էր ունենում նստացույց, և արդյունքում տեղի ունեցավ հրաձգություն, զոհվեցին մի քանի ոստիկաններ: Ակտիվիստներից Հաց Բերողը՝ Արմեն Ասատրյանը, երևի թէ ամենաակտիվն էր, քանի որ նա ներխուժեց ոստիկանանությունՙորպեսզի հաց տա Սասնա Ծռեր խմբին, քանի որ նրանք գերության մեջ էին գտնվում: Նրան նույնպես ձեռբակալեցին, այնուհետեև հիվանդւության պատճառով տեղափոխեցին հիվանդանոց, և որոշ ժամանակ, օրեր առաջ մահացավ:
Ի դեպ այժմ ևս ակտիվ երտասարդների կողմից ցույցեր են տեղի ունենում ովքեր պայքարում են որպեսզի կանգնեցվի ՀԱՑ ԲԵՐՈՂԻ արձանը:

Հեղինակ` Mery Manukyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mery Manukyan
դեպի վեր