ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մայր ՝ ամենադժվար մասնագիտությունը
01:04, 15.06.2018
3273 | 0
Ուսման հետ զուգընթաց շատ դժվար է զբաղվել մեկ այլ բանով, հատկապես մի բանով, որը պարտավորեցնող է, պատասխանատու և կարևոր: Կազմել ընտանիք, ունենալ երեխա և դրա հետ մեկտեղ սովորել: Իմ հարցացրույցի հերոսուհին՝ Էլենը երիտասարդ մայրիկ է, նրա որդին արդեն յոթ ամսական է և Էլենը դրա հետ միասին պատրաստվում է ավարտել ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Մի՞թե դժվար չէ համատեղել այս երկուսը: Փորձենք ճշտել հենց իրենից ՝ Էլենից:

- Ինչպե՞ս ես կարողանում համատեղել երեխային պահելը, խնամելը և դրա հետ մեկտեղ սովորելը:

-Անկեղծ ասած սուտ կլինի, եթե ասեմ որ հեշտ է և երեխային պահելը, և սովորելը, քանի որ երկուսն էլ շատ ժամանակատար են: Բայց եթե կողքից օգնություն լինի և իհարկե սովորելու մեծ ցանկություն, անխոս կարելի է համատեղել: Շատերը չնայած չեն կարողանում համատեղել և դիմում են տարկետման տարբերակին, սակայն ես կարողացա հաղթահարել այդ դժվար շրջանը:

-Մի՞թե չի խանգարում մայր լինելը սովորելուն, քանի որ արդեն իսկ չես կարող քեզ ամբողջովին տրամադրել ուսմանը:

-Իհարկե խանգարում է ժամանակի, կենտրոնանալու առումով, բայց անհնար ոչինչ չկա և մեծ ցանկության դեպքում հնարավոր է համատեղել: Ամբողջությամբ չես կարող տրամադրել քեզ ուսմանը, պետք է թե՜ երեխային չանտեսես, և թե՜ ուսումը իհարկե: Բայց եթե չկա կողմնակի օգնություն կարծում եմ անհնար է:

-Տարբերություն կա՞ ուսման առաջադիմության մեջ, օրինակ մեկ տարի առաջ, երբ դեռ ամուսնացած չէիր և հիմա՝ երբ արդեն բալիկ ունես:


-Այո կա, քանի որ դասերից շատ եմ բացակայել այդ իսկ պատճառով առաջադիմությունս տուժել է: Հնարավորինս աշխատել եմ մասնակցել դասերին, համենայն դեպս գոնե յուրաքանչյուր դասապրոցեսին մեկ-երկու անգամ ներկա գտնվել, բայց միևնույնն է բացակայություններս շատ էին:

-Իսկ դասախողների կողմից եղե՞լ է ընդառաջում, որպես երիտասարդ ուսանողուհի և մայրիկ:

-Կարծում եմ ընդառաջում կլիներ նրանց կողմից, եթե տեղյակ լինեին իմ ընտանեկան կարգավիճակից, սակայն ես չեմ ասել:
Քնություններին պատրաստ եմ ներկայացել, և չեմ շահարկել մայրիկ լինելուս փաստը:

-Իսկ հիմա, երբ ավարտելու շեմին ես, ի՞նչ ես պատրաստվում անել հետագայում, կշարունակե՞ս զբաղվել մասնագիտությամբդ և աշխատել, թե՞ քեզ լարժեք կնվիրես ընտանիքիդ:

-Ավարտելուց հետո ես նպատակ ունեմ ուսումս շարունակելու: Ուզում եմ շարունակել արդեն մագիստրատուրայում: Երեխան գնալով մեծանում է և ավելի հեշտ է դառնում սովորել և աշխատել: Ապագայում անպայման աշխատելու եմ, քանի որ միայն դիպլոմ ստանալու համար չեմ սովորել: Մի փոքր էլ ժամանակ է հարկավոր և արդեն կսկսեմ մտածել աշխատանքիս և կարիերայիս մասին: Հիմա դեռ ժամանակս բաժանում եմ երկու մասի՝ ուսում և երեխա, երրորդը չեմ կարող, ուզում եմ շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

- Իսկ ամուսինդ դեմ չէ՞:

-Ոչ: Ես շատ ուրախ եմ այդ փաստից, նա նույնիսկ նպաստում է իմ սովորելուն և աշխատելուն քանի որ նա ցանկանում է ինձ ապագայում տեսնել իմ սիրած մասնագիտությամբ աշխատելիս: Կարծում եմ ընտանիքում շատ կարևոր է երբ զույգերը միմյանց կարծիքները, որոշումները և նախասիրությունները հարգում են: Մեր ընտանիքը հենց այդպիսին է: Ամուսինս չի ուզում ինձ տեսնել միայն տանը ՝ ճաշ եփելիս, նա իմ որոշումներին չի խոչնդոտում:

Այս ամենից հետևություն, որ եթե մարդ ունի նպատակ և ցանկություն որև բանի հասնելու համար, չի կարող ոչինչ խոչնդոտ հանդիսանալ, իսկ մայր լինելը թերևս կյանքի ամենադժվար մասնագիտությունն է:
Հեղինակ` Mery Manukyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mery Manukyan
դեպի վեր