ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ ՊՆԴԱՃԱԿԱՏԸ-ՀԱՄԱՌԸ
16:27, 14.06.2018
2716 | 0
Համացանցում հանդիպեցի մի այսպիսի հոդված, որը վերնագրված էր «Գալիս է բացահայտումների ժամանակը»: Շտապ բացեցի հոդվածը՝ մնածելով, որ փաստերով համեմված հոդվածի պետք է հանդիպեմ: ԲԱՅՑ ԱՓՍՈՍ: Հիասթափությունս չափը չեմ կարող նկարագրել: Խղճուկ, անհիմն, իրականությունից զուրկ, իսկ փաստերը (եթե դրանք կան) խեղաթյուրված: Եթե անկեղծ լինենք հոդվածի մեջ միակ բանը, որը լավ էր ընտրել հեղինակը՝ ինչ-որ Վահգն Աբգարյան, դա վերնագիրն էր: «Երկարաշունչ» հոդվածը, անիմաստ և անտեղի լեփ լեցուն է մեղադրանքներով, որոնցից ոչ մեկի համար ոչ մի փաստ չկա և չի էլ կարող լինել, ոչ թե նրա համար, որ տեսականորեն չի կարող լինել, այլ այն պատճառով, որ հեղինակի երևակայությունը դուրս է ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ:
Հոդվածը հեղհեղված, խեղդված է մեղադրանքներով՝ այդ թվում նաև մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների վերաբերյալ Մայր օրենքի՝ Սահմանադրության երկրորդ գլխի, 66-րդ հոդվածի կոպիտ խախտմամբ: Վստահ լինելով, որ Վ. Աբգարյան կոչեցյալը չի էլ իմանալու թե որ օրենքին հղում կատարեցի, կցիտեմ օրենքը. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով» (եկեղեցու պարագային՝ եպիսկոպոսաց դասը, միաբանական ժողովը և ընդհանրապես բոլոր եկեղեցականները դատապարտել են հանիրավի մեղադրանքներ հնչեցնողներին և արձանագրել, որ Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ Է, ՈՒՍՏԻ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ)
Զարմացած եմ Հայր Կորյունի և նրա համախոհների ՊՆԴԱՃԱԿԱՏՈՒԹՅԱՆ և բոլորիս հայտնի կենդանուն հարիր ՀԱՄԱՌՈՒԹՅԱՆ վրա: Հեղինակը հավատարիմ մնալով Հայր Կորյունի և նրա աղանդի հետևորդների այն բառացիորեն խավարամիտ տեսակետին, ըստ որի վերջին 100 տարվա մեջ կաթողիկոսական ընտրությունները կեղծված են՝ ծանրանում են երջանկահիշատակ Վազգեն Ա-ի, Գարեգին Ա-ի և Օրերիս Հայոց Հայրապետի ընտրությունների վերաբերյալ:
Գարեգին Ա Հայրապետի ընտրությունը համարելով ստիպողաբար, հիմա էլ հեղինակը մեղադրում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Բայց արի ու տես, որ եթե Գարեգին Բ Հայրապետի ընտրությունը ստիպողաբար կազմակերպելու մեջ մեղադրեցին ՀՀ ազգային հերոս, սպարապետ և վարչապետ Վազգեն Սարգսյանին՝ ասելով, որ Սուրբ Հոգին պատժեց նրան, չեն անդրադառնում, թե ինչու Սուրբ Հոգին չի պատժում Լևոն Տեր-Պետրոսյանին: Ուրեմն հետևությունները թողնում ենք ընթերցողներին:
Հեշտ է մահացած մարդկանց հետևից խոսելը, բայց մի մոռացեք պատահական մարդու մասին չենք խոսում, ՀՀ ազգային հերոսի հիշատակը նման կերպով պղծելուն ունակ են միայն ազգային դավաճանները:
Ըստ հեղինակի բանականության մեջ չտեղավորվող տրամաբանության, եթե Վազգեն Ա Հայրապետն ընտրվել է ԿԳԲ-ի կողմից, իսկ Գարեգին Ա և Գարեգին Բ Կաթողիկոսներն ընտրվել են ստիպողաբար, ուրեմն 1955 թվականից առ այսօր չեղյալ պետք է համարվեն բոլոր մյուռոնօրհնությունները, անվավեր՝ անխտիր բոլոր տեսակի ձեռնադրությունները, եկեղեցիների օծումները, մկրտությունները, պսակադրությունները, վերջին օծումները, թաղումները և ընդհանրապես բոլոր ծիսակատարությունները և խորհուրդները, այդ թվում նաև Հայր Կորյունի, Տեր Կորյունի և այլոց:
Սրանից մեծ ցնդաբանություն, սրբապծություն և հակաեկեղեցական և հակաազգային մտածողություն չի կարող ունենալ որևէ բանական մարդ:
Եզրակացնելով կարող ենք ասել, որ հոդվածի հեղինակը զուրկ է բանականությունից, տրամաբանությունից և մարդուն բնորոշող ուրիշ այլ հատկություններից:
Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5813 | 0
15:58, 07.07.2018
4669 | 0
դեպի վեր