ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի (նկարներ)
09:08, 15.06.2018
4900 | 0

Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։ Թեմակալ Առաջնորդ Եզրաս Սրբազանի և հոգևոր դասի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Ս․Պայծառակերպություն Մայր տաճար, մոմ վառեցին, աղոթեցին աշխարհի խաղաղության ու Մայր հայրենիքի բարօրության համար։ Հյուրերը եղան նաև եկեղեցու հովանու ներքո գործող «Տապան» թանգարանում։ Թեմակալ առաջնորդը ներկայացրեց հայ նշանավոր նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մինասի և այլոց կտավները, եկեղեցական սրբազան մասունքները, խաչերը, մագաղաթյա Սուրբ Գրքերը, որոնք խնամքով պահվում են թանգարանում՝ որպես համաշխարհային նշանակության մշակութային և հոգևոր գանձեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրությամբ դիտեց և փորձարկեց համակարգիչների միջոցով ցուցադրվող հայագիտական գրականությունը։

Հյուրերն այցելեցին նաև համալիրի տարածքով գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան։ Եզրաս Սրբազանը ներկայացնելով շուրջ 200 աշակերտների համար նախատեսված և արդեն կահավորված կրթական կենտրոնի ստեղծման նպատակները՝ նշեց, որ 2018 թվականի սեպտեմբերին սկսվելու է կրթական գործընթացը՝ որպես շարունակություն երբեմնի մեծ հեղինակություն վայելող Լազարյան ճեմարանի ազգային ոգու կերտման լավագույն ավանդույթների։Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց Եզրաս Սրբազանին Մոսկվայում կրթական կենտրոն ստեղծելու նախաձեռնության համար և վարժարանի տնօրինությանն առաջարկեց համագործակցել ՀՀ կրթօջախների հետ, կիսվել փորձով ու գիտելիքներով։

Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5813 | 0
15:58, 07.07.2018
4669 | 0
դեպի վեր