ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Կաթողիկոս փոխողների «լուրջ» բամբասանքը
15:46, 17.06.2018
3746 | 0
Մեծ տարիքս առել, նստել ու նայում եմ սպառված, քայքայված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության խաչերով օր օրի անիմաստ դարձող գաստրոլները։ Այսօրվա ելույթն էի դիտում ու միանգամից աչքիս առաջ եկավ հայկական հարսանիքի ընդգծուն պատկերը, որտեղ թամադա կոչվածը, երբ տեսնում է, որ հյուրերը այլևս ձանձրանում են, միկրոֆոնը վերցնում ու սկսում է հյուրերի առաջ շուոներ անել։ Լավ թամադաների մոտ դա ստացվում է, բայց ինչպես ժողովուրդը կասի, զահլա են տանում։ Հարսանիքի պատկերը հիշեցի միայն այն բանից հետո, երբ այսօր հանրահավաքին միկրոֆոնը հանձնեցին արդեն սուրբ Կորյունին, ով նույն թամադայի տոնայնությամբ սկսեց «ժողովուրդ ջան» խոսքը ու թե հետո ինչ էր ասում, մարդ բան չհասկացավ։ Բայց այս պատմության մեջ գլխավոր թամադան Կարենն է։ Մամուլի տեսությունից հետո՝ նա ոգևորված պատմում էր, որ քահանաներին դեմքին ժպիտ է առաջացել։ Մենք վաղը շրջելու ենք եկեղեցիներով` հասկանալու համար լուրի իսկությունը։ Ինձ զարմացնում է մեկ հանգամանք՝ սպառված թամադաները այնքան են նյութազրկվել, որ պիտակնե՞ր են դնում Մայր Աթոռի կառույցներին, եկեղեցականներին: Օրինակ, մի ամբողջ հանրահավաք նվիրել Տեր Վրթանեսի գրածին, արդեն անհեթեթություն է։ Միկրոֆոնը վերցնես ու խոսալուց աչքովդ ծանոթ մարդ հանդիպի գոռաս, ասես՝ արի մի երկու բան էլ դու ասա, այդպես կլինի՞։ Ինչքա՜ն է սպառվել նախաձեռնությունը, որ հիմա էլ զբաղվում են բամբասանքով։ Բա չիմացաք, ժողովո՜ւրդ, ինչ եղավ… ու մի փնթի պատմություն։ Պատերի տակ բամբասողները այսօր միկրոֆոնով են բամբասում։ Հոգևորականը իրավունք չունի բամբասելու, անշուշտ, կարող է թամադայի պես խոսել, բայց բամբասել չի՛ կարելի։ Ու ինձ համար ամենաանհասկանալին մեր հացադուլավոր եղբայրն էր, որ հետո պարզվեց ծոմ է պահում, իսկ այսօր հայտարարեց, որ իր մոտ լավ է ստացվում՝ հարմարացնելու է մի առիթով էլ Մայր Աթոռում պահի։ Գիտեք, մենք կարող ենք ձեզ լուրջ վերաբերվել, բայց դուք լուրջ բաներ չեք անում։ Իսկ ԶԼՄ- ներին խեղդած պահելու լուրը բարձր ծիծաղի տեղիք է տալիս, լրագրողները եկան, տեսան ուր են ընկել ու հեռացան` փաստելով, որ նախաձեռնությունը ավարտված է։
Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5813 | 0
15:58, 07.07.2018
4669 | 0
դեպի վեր