ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ԶԻՆՎՈՐ, ԹԵ՞ ՌԱԶՄԻԿ. ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԸ
18:04, 01.07.2018
3981 | 0

Նախ, կարիք չկա տարբեր զենքերից կրակելու համար բանակային ծառայության ժամկետը սահմանել 2 տարի: Էդ հիմար ու անիմաստ ժամկետա ու ձեռնտույա մենակ բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին որոնք գտնվում են բանակում, որպեսզի լափեն 2 տարով ամեն մի զինվորին հատկացված պետական միջոցները: 2 տարվա ծառայությունը պետության՝ ազգի, մարդկանց համար ժամանակի, նյութական միջոցների ու ռեսուրսների հսկայական կորուստա: էդ ընդամենը զինված ամբոխա, որդեղ և ոչ մի որակ չկա: Բացի էդ, մարդկանց չի կարելի դնել էդ աստիճան բթիամիտների տեղը: Հաստիքային զենքից կրակելու հմտությունները, մարտը վարելու տակտիկական- շարային հնարքները, սովորելու համար 2 ԱՄԻՍԸ լրիվ բավարարա: Էսօրվա բանակում զինվորը իրա կյանքի 2 տարին ուղղակիորեն սպանումա գնդի, զորամասի շարահրապարակում հետ ու առաջ դոփելով: Մնացած հիմարությունների մասին ժամանակին գրել եմ:

Երբ երդման օրը բանակում տղամարդը զենքը ձեռին երդվումա, որ հայրենիքը ու սահմանադրական կարգը պտի պաշտպանի, էդ վերաբերումա ոչ թե առաջիկա էրկու տարվան, այլ ըստ էության՝ ամբողջ կյանքին, քանի որ զորացրվելուց հետո իրա զինվոր ըլնելը մտնումա արդեն ուրիշ՝ պահեստային փուլ: Այսինքն, որպես տղամարդ, ինքը ցմահ զինվորի երդումա տալիս, իսկ երկրի ու ժողովրդի պաշտպանությունը անընդհատ՝ 24 ժամյա բնույթա կրում: Հետևաբար, տղամարդը պետքա մշտապես գտնվի մարտունակ վիճակում, որ կարողանա իրա տված երդմանը տեր կանգնի: Հայրենիքի զինվոր կոչվելու առաջին պայմանը էդ նախ և առաջ զենքի հետ ամեն օր շփվող տղամարդնա: Զինվորը առանց զենքի զինվոր չի կարա կոչվի: Ամեն մի զինվոր էլ ռազմիկ չի: Զինվորը ընդամենը զինված՝ զենք կրող անձնա, իսկ ռազմիկը արդեն պրոֆեսիոնալնա, ով իրա զենքի հետ վարվեցողությունը հասցրելա մասնագիտական մակարդակի՝ քաջ տիրապետում ու հսկանումա զենքից օգտվելու կարգից: Մեզ պետքա, որ ապագայի հայկական բանակը կազմված ըլնի ոչ թե զինվորներից, այլ՝ ռազմիկներից: Բառերի մեջ բովանդակային մեծ տարբերություններ կան, որոնք որոշիչ են ապագա Հայաստանի բանակաշինության համար: Դրա համար 2 ամսով ընդհանուր պատրաստությունից հետո ամեն մի հետևակային զինվոր պտի գոնե իրա ավտոմատով զորացրվի տուն, որ քաղաքացիական կյանքում ստեղծված հրաձգարաններում պարբերաբար մարզի իրա հմտությունները, իրան մարտունակ ու ռազմիկ զգա:

Եթե հայրենիք ու պետություն կոչվածում իշխանություն ու ժողովուրդ հարաբերություններում հավասարակշռություն կա, ապա զենքով զորացրվելուց վախենալու որևէ պատճառ չպետքա ըլնի: Ես ապագայի Հայաստանը ու նրա բանակը մենակ էդ ձև եմ պատկերացնում: Էդ Հայաստանում պետքա զենքի ու ռազմիկի ավանդույթներ ձևավորվի, հակառակ դեպքում 2 տարվա ժամկետային զինծառայությունը կարելիյա իրավացիորեն անվանել որպես՝ պարտադրված ստրկություն: Նման կարճ ժամկետում այլևս դիակներ չեն գա միջանձնային աննորմալ հարաբերություններից: Ցմահ զինվորի երդում տվածների առանց զենքի քաղաքացիաական կյանք հետ գնալը նշանակումա՝ նահանջ տված երդումից: Չմարզվող՝ զենքի հետ մշտապես չշփվող պահեստայինը, իրա երկրի ու ժողովրդի համար վատ պաշտպանա, ռազմիկ չի:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


01.07.2018

Հեղինակ` Stepan Abrahamyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4881 | 0
21:17, 02.09.2018
5096 | 0
02:00, 31.08.2018
4856 | 0
14:05, 29.08.2018
5375 | 0
12:09, 28.08.2018
5123 | 0
12:06, 28.08.2018
5140 | 0
11:35, 17.08.2018
5455 | 0
դեպի վեր