Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 549.12, RUB 7.29, GBP 610.72
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ոստիկանապետին և ՀՀ արդարադատության նախարարին
15:46, 20.07.2018
Հարգելի պաշտոնյաներ, վստահ եմ որ Ձեզնից յուրաքանչյուրը տեղեկացված է ս/թ հուլիսի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ժամանակ կատարվածի մասին։ «Ամբաստանյալ» Դավիթ Գալստյանը արդեն երրորդ անգամն է, որ դատական նիստի ժամանակ ինքնավնասում է կատարում։ Հիշեցնեմ, որ Դավիթ Գալստյանը 2011թ- ի սեպտեմբերի 23-ին բերման էր ենթարկվել Մյասնիկյան պողոտայից, կասկածվելով որպես հայտնի և աղմկահարույց «բանդայի» անդամ։ Դավիթ Գալստյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշման։
Ըստ ոստիկանության, վթարված մեքենայի վարորդը և ուղևորը, թողնելով ավտոմեքենան, դիմել էին փախուստի և կրակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Փախուստի դիմած անձանցից մեկը, բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլուրը, ուղղահայաց ժայռից վայր էր ընկել և մահացել: Հետագայում պարզվեց, որ մահացածը Գուրգեն Հայրապետյանն (Գուգոն) է, ով իբր մի շարք մեծահարուստների տներ թալանած բանդայի պարագլուխներից էր:
Դավիթ Գալստյանն 2014թ-ի հուլիսի 9-ին դատարանում պատմել է, որ ձերբակալման օրը եղել է Գուգոյի վարձակալած տանը, որտեղ բնակվել են նաև վերջինիս` Ռուսաստանից ժամանած բարեկամները, ովքեր եկել էին Հայաստան` մասնակցելու իրենց բարեկամի հուղարկավորությանը։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը 2009-2011թթ. հարկադիր բուժման է ենթարկվել հոգեբուժարանում, նրա մոտ ախտորոշվել է: Ամբաստանյալի խոսքով` հոգեբուժարանից փախել է և Գուրգենին խնդրել, որ որոշ ժամանակ իրեն ապաստան տա:

Երբ Մյասնիկյան պողոտայում ոստիկանները փորձել են ձերբակալել Դավիթին, նա դիմադրել է: Ամբաստանյալն իր այդ քայլն բացատրել էր նրանով, թե այդ պահին կարծել է, որ իրեն բռնում են, որ կրկին հոգեբուժարան տանեն:


էդ ավտովթարը ստեղծվեց, մենք գնացինք վթարի վայր, որտեղ մեզ ձերբակալեցին, տարան ոստիկանություն: Այնտեղ Բաբակեխյանը (խոսքը 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին է) կանչեց իր մոտ, ասաց` բա էս մի տարի ա սաղ քաղաքը թալանում եք: Ասացի` տենց բան չկա: Ասաց` բա ձեր բանդային` 6-7 հոգու, արդեն բռնել ենք: Հետո ծեծեցին-ջարդեցին, խոշտանգեցին ինձ: Գետնին պառկած էի, երբ մի ոստիկան եկավ, իբր ինձ թափ տվեց, զգացի գրպանս բան դրեց, ասացի` ի՞նչ ես անում, ասաց` քո գործը չի, արա’», - պատմել է ամբաստանյալը և հավելել, որ դրանից հետո իբր թմրանյութ պահելու համար ձերբակալել են նաև թաղմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած` Գուրգենի հյուրերին:

«Տեսան` նրանց բանդայի համար չեն կարում դատեն, քանի որ նրանց` Հայաստանում գտնվելու ամսաթիվը կատարված հանցագործությունների հետ չէր բռնում, թմրանյութի համար դատեցին», - ասել է ամբաստանյալը և հավելել, որ իրեն վերագրված հանցագործություններից ոչ մեկը չի կատարել:


Պաշտպան Կարեն Հակոբյանի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված նման ցուցմունքներ տալը, ամբաստանյալը պատասխանել է. «Դե, երևի մի քանի հոգի պետք է իրենց աթոռներին լավ տեղավորվեին, գործերը չէին կարողանում բացահայտեին: Պարոն Սարգսյան Ալիկը` նախկին ոստիկանապետը, ու Բաբակեխյան Կարենը: Էն էլ իրանը չստացվեց` գործից հանեցին»:


Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է քննչական փորձարարության ժամանակ, մասնավորապես` տներում ցուցադրել ու նկարագրել գողությունը, ամբաստանյալը պատասխանել է, որ ինչ ասել են, այն էլ ցույց է տվել, նաեւ` որ ի վիճակի չի եղել խոսել:


Դատավորի հարցին, թե ինչո՞ւ նախաքննական մարմնի «ընտրությունը» կանգնեց հենց իր վրա, Գալստյանը պատասխանել է. «Երևի հարմար թեկնածու էի` նախկինում դատապարտված, բարձրահասակ, որը տուժողները միշտ շեշտում էին»:


Ըստ նրա` տուժողներից Էդուարդ ***ոյանն իրեն «ճանաչել է» այն բանից հետո, երբ Ալիկ Սարգսյանը նրան հորդորել է իր վրա գրել` խոստանալով իրենցից գողացվածը մեկ շաբաթ անց վերադարձնել:


Հարգելի պաշտոնյաներ կուզեմ ավելացնել, որ մինչ օրս ըստ բողոքների ներկայացված միլիոնավոր դոլլարների հասնող գողոնից ոչ մի իր չի հայտնաբերվել։ Ավտովթարից հետո նրանց մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, կատարվել խուզարկություն։Դեպքից տարիներ անց, անհայտ պայմաններում, կնքված մեքենայի միջից հայտնաբերվում է մի թվային տեսախցիկ, որի մեջ եղել են ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի ընտանիքի անդամների լուսանկարները։

Հրավիրում եմ Ձեր ուշադրությունը այս տարօրինակ և կեղծված քրեական գործի վերաբերյալ, և խնդրում ևս մեկ անգամ վերանայել գործը իր մանրամասներով։
Մամուլի խոսնակ` Լևոն Մարտիրոսյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Լևոն Մարտիրոսյան
20:02, 29.06.2014
դեպի վեր