ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Այս վերջին շրջանի անհեթեթությունները ևս մեկ անգամ ապացուցում են մեր Սրբազան ԵԿԵՂԵՑՈՒ օրեցօր հզորացումը
21:36, 02.08.2018
2956 | 0
Անհասկանալի և շատ զարմանալի մի կացություն է ստեղծվել: Մի քանի տհաս և կիսագրագետ, համացանցային հոդվածներ կարդացած և իրենց գրագետ համարող կամ իրենց հավատացյալ համարող անձանց մեջ:
Առաջարկում եմ Աստծո կողմից յուրաքանչյուրիս կյանքում բաժին ընկած ծառայության մեջ հավատարիմ լինել և մի փոքր էլ եկեք փորձենք մենք մեզ քննել, և եթե կգտնվեն արդարներ, որում շատ կասկածում եմ թող նրանք շարունակեն գրել կամ սևացնել մի բան որ իրենց իբրև զավակ անառակություն է դիտվում, քանի որ իրենց ծնողական սրբություններն են տկարացնում: Այս վերջին շրջանի անհեթեթությունները ևս մեկ անգամ ապացուցում են մեր Սրբազան ԵԿԵՂԵՑՈՒ օրեցօր հզորացումը, որից այրվող և չհրկիզվող սրտերը այդպես էլ չեն հանգստանում իրենց չար գործերում:

Այս ամենի պատճառը մեր, իբրև քրիստոնյաներ Աստծուց և հոգևոր կյանքից հեռանալն է և մոտենալը մեղքին, այն ինչից ինքներս ուզում ենք խուսանավել և մեզ արդարացնելու համար ուրիշի վրա ենք քար նետում: Առաջարկում եմ աղոթել այս խնդիրների համար. մեր ազգի դարձի համար: Տերը ողորմություն թող անի բոլորիս:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5157 | 0
դեպի վեր