Անտառի ու բացատի շոշափող գծից Մի քիչ դեպի աջ մի հողաթումբ է, Վրան անտաշ քար ու փայտե մի խաչ: Քարի անհարթ մակերեսին կապտագույն ներկով Գրված է մեկ բառ. «Ավո…» կամ «Ավոյի մոտ» չի կարդացվում ոչ մի բան: Քիչ հեռու երկաթե մի սեղան է, Երկու զույգ նստարան… Ոտքերի վրա մի ժանգոտ մանղալ է, Ու դատարկ շշեր անհամար: Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜: Ո՞վ է քեզ այստեղ հուղակավորել, Որ չի էլ իմացել թիվը ծննդյա՜ն, մահվա՜ն, Թե՞, կապույտ ներկը չի բավականացրել, …Հանգրվանդ դարձել է վայրի գերեզման: Հողը դնելիս ի՞նչ երգ են երգել «Դլե յամա՜ն» թե՞ «Օտար ամայի ճամփեքի վրա…» Ավո՜, հետաքրքիր է ի՞նչ մարդ ես եղել, …Երբեք չեմ տեսել նման գերեզման: Տեսնես ինչ-որ մեկի աչքը Թա՞ց է եղել այդ պահին, Ինչ-որ մեկը կո՞ւրծքն է ծեծել, Բղավե՞լ է լալագին, Թե՞ համբերող համբերությամբ Սպասել են լուռ կապույտ բոցով մանղալի մեջ Խորովածի ավարտին… Ավո, տեսնես ո՞վ ես եղել, Ազգի վերջին մի անհա՞տ, դու հողածին Մա՞րդ ես եղել … Թե՞, Սրբոց-Սուրբ մի անհայտ …. Վստա’հ եմ, որ կամքդ է եղել Քեզ հիշելու ձևը այս, Աչքով արցունք հեղեղելը Խո~րթ է եղել քեզ համար: Ամեն դեպքում եղել ես Մա՜րդ, Օղորմի՜ քեզ մարդ աստծո, Հողը թեթև լինի վրադ, Ավո, ՜ եղբա՜յր անծանոթ… --------------------------------------------------------------- Վերջին բա՜ռս բա՛րձր ստացվեց, Արձագանքը լսեցի, Տարեց մի մարդ հայտնվեց Չհասկացա որտեղից - Ղուրբա՜նդ էղնիմ, ե՛ս եմ Ավոն Տերն «Ավոյի մոտ» դուքանի, Տե՜ս, թե հիմա ինչքա՜ն համով Խորոված եմ քեզ տալի: Զանգեմ հիմա տղես վռազ Թադարուքը կբերի, Մա՜րդ ենք ՝էլի, անգործ չոբան Աստված շատ չհամարի: Մի երկու խոսք քա՜ղցր-մաղցր Ասա՛, ականջս լսի, Մինչև հիմա տված հա՜ցս Կենացներով զարդարվի: ------------------------------- Խոսո՜ւմ էի Ադամի հետ Ու հավա՜տս չէր գալիս, Թե ո՞ւր կորավ ՄԱՐԴՆ անհետ… Աստված ի՞նչ է մեզ տալիս… |