Բժիշկները վաղուց պարզել են, որ «միգրեն» անունն ստացած այս նենգ հիվանդության պատճառները երկուսն են` հոգեբանական և մարմնական: Առաջինի դեպքում մենք ենթարկվում ենք միգրենի հարձակմանը, որովհետև չենք կարողանում հաղթահարել գրեթե ամենօրյա սթրեսները: Երկրորդի դեպքում «մեղավորը» մեր արյունատար անոթների անկանոն աշխատանքն է: Ոչ հաճախակի նոպաների դեպքում, որպես կանոն, օգնում են անալգետիկները (ցիտրամոն, կոդեին, ամիդոպիրին, ֆենացետին): Բայց եթե անալգետիկները չեն օգնում, դեղերի չափաբաժինը շարունակ մի ավելացրեք: Ավելի լավ է դիմեք բժշկին: Նա կօգնի համապատասխան դեղի ընտրության հարցում:
Կա ցավը կտրելու ևս մեկ եղանակ: Բաժակի մեջ հարեք հավկիթը, վրան եռացած կաթ լցրեք, արագ խառնեք ու խմեք: Գլխացավը մեղմելու համար նոպայի ժամանակ կարելի է ոտնաթաթին տաք ջեռակ կամ էլ սրունքի երկվորյակ մկանների վրա 15 րոպե մանանեխի սպեղանի դնել:
|