ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ * Ոչ ոք չգիտի՜ թե ի՞նչ կլիներ այս մոլորակում պատահարածին, եթե նախանձը հանկարծ չլիներ, եթե չմորթեր Կայենն Աբելին: * Նախանձն իրոք վաղո՜ւց է եղել- դեռ նախնադարից նախահայրերի, երբ նախամարդիկ սոված են եղել իրար են կերել երևի: * Մեկին սի՜րտ է բաժին հասել, մեկին՝ ցավի՜ց չռված աչքեր, ուժեղը մի՛շտ կո՜ւշտ է եղել, թույլը՝ նայե՜լ, նախա՜նձել… * Նախանձել է կինը այրին, այրը կնոջն է ծեծել, երբ բերանով իրենց վայրի՜ մարդու միս են հոշոտել… * Նախամարդիկ սի՜րտ են լափել, իրենց զգացե՜լ են սրտոտ, մարդու հոգին մարմնից հանե՜լ շպրտե՜լ են մի կողմ: * Ուշացողին բան չի՛ հասել… ու կիսաքունն աչքերին գիշերով ինչ հոգի տեսել- Կո՜ւլ է տվել՝ անուղեղն այդ անոթի: * * * Ահա և ողջ առեղծվածը- նախանձն ինչպես է ծնվել, ասել կուզի թե նախա՜նձը Դե՜ռ քարայրից է սկսվել: ՎԵՐՋԱԲԱՆ Ասո՜ւմ են Նախանձը ահավո՜ր զենք է՝ Տրոհված միջուկից ահարկո՛ւ, Ցավո՜ք, նախանձը մի՛շտ էլ եղել է, Միջուկի մասին նո՜ր ենք իմանում: * Նախանձի բարին ո՞րն է, չգիտե՜մ, Երբ ինքը տեղով չար է, բանսարկու, Միա՜յն չա՛ր մարդիկ նախանձ սիրտ ունեն Ասե՜նք դա սիրտ չէ՝ այլ մի ջղագունդ: * Եվ ջղագունդն այդ կանգնո՜ւմ, ասո՜ւմ է- Հա՜յր, Մա՜յր, Դո՜ւստր, Որդի՜, Հայրենի՜ք, Հետո ինքն իրեն նախանձից ուտո՜ւմ է- Մահվան սեղանը կարծում հարսանիք: * Նախանձը նման է մի ստրիպտիզի՜, Որտեղ հոգի՛ն է շորերը հանում, Ներկայանում է՝ դեսպան անցյալի, Որ միաժամանակ գալի՜քն է հսկում… * Մերկ հոգին առանց խղճի՜ ու խայթի Դառնում է մի զենք ահարկո՛ւ, Դո՜ւրս է գալիս - նախանձող մարդիկ Մե՜րկ հոգիներ են՝ թշնամի բարուն: |