ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երբ պետք է, հայ հոգևորականները սիրով օգտվում են նաև ԼԳԲՏ մարդկանց ստեղծած բարիքներից
11:49, 04.11.2018
3042 | 0
Գարեգին Բ-ն աշխարհահռչակ համասեռամոլ Էդուարդո Էռնեկյանին, ով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերարն է, 2011 թ. շնորհել է «Սուրբ Էջմիածնի Ասպետ» շքանշան: 2006 թ. նա ձեռք է բերում Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը, իսկ մնացած 5%-ը պատկանում է Մայր Աթոռին՝ ի դեմս Գարեգին Բ-ի։
Իմիջիայլոց, երբ պետք է, հայ հոգևորականները սիրով օգտվում են նաև ԼԳԲՏ մարդկանց ստեղծած բարիքներից։ Դեռ չենք խոսում արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի՝ միլիարդների հասնող փողերից։ Մի քանի անուններ էլ բնականաբար կան, բայց դա հետո։
Խոսքը այն նվերի մասին է, որ Գարեգին Բ-ն երկու տարի առաջ նվիրել է Հռոմի Ֆրանչիսկոս պապին` վերջինիս դեպի Հայաստան այցի ժամանակ։ Նվերի հեղինակն է Մայքլ Արամ Վոլոհոջյանը, ով իր նույնասեռ ամուսնու` Արետ Տիկիրյանի և իրենց «երեխեքի»` Անաբելի ու Թադևոսի հետ ապրում է Նյու Յորքում։
Այս «Նոյան Տապանը», որպես հայոց հայրապետի նվեր, այսօր պահվում է Վատիկանի թանգարանում։
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր