ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
03:03, 09.12.2018
2695 | 0
Քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու սկզբունքայնությունը հետևյալնա, որ ով հակառակ կարծիքա հայտնում տիրապետող վարչախմբի իրականացրած քաղաքականության դեմ, նա պետքա անհրաժեշտաբար մեկուսացվի կամ գուլագում, կամ` կոնցլագերում: Դրանով կառավարող վերնախավը ներկայացնող ուժը 2+2 ձևով ապացուցումա իրա սկզբունքայնությունը: Սա ոչ միայն գովելիյա մաքիավելիզմի տեսանկյունից, այլև իրերի լրիվ տրամաբանական վիճակա: Կա իսկական իշխանություն ու իսկական ընդդիմադիր ուժ: Սա ավելի լավ ու արդյունավետ կացությունա հակաիշխանական պայքար ծավալելու համար, քան որ բարձրացված բողոքի ձենը իշխանության կողմից անուշադրության` լռության մատնելնա: Երբ իշխանությունը հռչակումա ազատ խոսքի իրավունք ու երբ դրանից օգտվելով մարդը բարձրացնումա իրա ազատ բողոքը ու իշխանությունները լռության են մատնում էդ ձենը, դրանով ավելի մեծ հարված են հասցնում ընդդիմությանը, քանզի չկա այլևս ինտրիգ, չկա քաղբանտարկյալ, որ հիշացնի սեփական հանցագործությունների մասին: Բոլշևիկները ու գերմանացի նացիստները վարվում էին հետևաբար ավելի դեմոկրատ ու հիմարաբար, երբ նստացնում էին իրանց քաղաքական հակառակորդներին գուլագներում: Դրանով միշտ ինտրիգը արթուն էր: Ասենք, եթե մեկը մի ինչ որ հակաիշխանական բանա էսօր գրում ու էդ գրողի գրածի տակ համապատասխան ռեակցիայով լայքեր են գոյանում, էդ նշանակումա, որ ահագին մարդ համաձայնա տվյալ մարդու հակաիշխանական տրամադրությունների հետ ու անհրաժեշտաբար պտի կիսի բանտա - գուլագային ճակատագիրը: Բայց նման բան տեղի չի կարա ունենա իշխանությունների զուտ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից: Հակաիշխանական պայքարի էդ ձևը լավագույն ձևն էր, քանի որ դրանով խորացնում էր ինտրիգը:
Նեոլիբերալ դարաշրջանում խոսքի ազատությամբ էդ ինտրիգը համարյա վերացվեց օրուելյան մեթոդիկայով: Գրել ու խոսալ կարելիյա ինչ ասես, միևնույնա, մարդիկ անտարբեր են ցանկացած թողտվության հանդեպ, մանավանդ որ մարդկանց մեծ մասը տգետա քաղաքականությունից, անգամ եթե բարձրացված հարցը վերաբերումա շատ հանցագործություններին: Ազատ խոսքի իրավունքը ու լռությունը նեոլիբերալ իշխանության լավագույն զենքնա ցանկացած տեսակ ընդդիմության վերջը տալու համար: Ընենց որ, էն, ինչը կատարվումա էսօր ու հենց հիմա բոլշևիկյան ու նացիստական մեթոդիկայի հետ ոչինչ ընդհանուր չունի: Ազատություն քաղբանտարկյալներին կոչը ըստ էության տիրապետող վարչախմբի հավերժացման կոչա` ինտրիգը սպանելու կոչ:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Երևան


18.11.2018
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
418 | 0
02:08, 04.01.2019
4233 | 0
01:48, 22.12.2018
4356 | 0
18:28, 15.12.2018
3081 | 0
18:12, 15.12.2018
3484 | 0
00:11, 12.12.2018
4002 | 0
02:33, 10.12.2018
2865 | 0
դեպի վեր