ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՐՋՆ ՈՒ ՀՀ ՝՝ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ՝՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ
01:51, 22.12.2018
3906 | 0

Հյուսիսային Սպիտակ արջի կշիռը կարա հասնի մինչև 680 կգ - ի, որից միջինը՝ 250 կամ ավել կիլոգրամ, էդ մորթու տակ կուտակած ճարպային հյուսվածքնա: Էդ ամբողջ ճարպը սպիտակ արջի համար էներգիայի աղբյուրա ու միաժամանակ ջերմամեկուսացման ֆունկցիա ունի: Արջը էդ ճարպը կուտակումա սնվելով, որի համար իրա ամբողջ կյանքը անցնումա որս անելով, քանի որ էդ ճարպաշերտիցա կախված իրա ամբողջ ֆիզիկական գոյությունը: Եթե որսը չհաջողեց, կամ քիչ հանդիպեց, արջը ֆիզիկապես աստիճանաբար թուլանումա, իսկ վերջում դառնումա կմախք ու սատկումա սովից:

Մարդն էլա ըտենց:

Եթե մարդը ուզումա առողջ ու ուժեղ ըլնի, ապա էդ պայմանի համար պետքա լավ ու ճիշտ սնվի: Մարդու օրգանիզմը արջի նման չի կառուցված, որ մի քանի անգամվա սննդի ընդունելուց կարգին յուղոտ բաներ ուտի, որ ձմեռը, առանց ուտելու ապրի: Թե արջի, թե մարդու օրգանիզմ ավել չափով մտած սննդամթերքը ճարպահյուսվածքնա ավելացնում: Բայց մարդու օրգանիզմը արջի նման չի կարա մեծ քանակությամբ ճարպ կուտակի, քանի որ նման բեռը ֆիզիկապես շատ ծանրա անդրադառնում մարդու սիրտ - անոթային, շնչառական, հենաշարժողական ու մնացած բոլոր համակարգերի վրա: Մարդը էքստրեմալ պայմաններում արջի նման չի ապրում, բացի էդ էլ լրիվ այլա նրա ու արջի նյութափոխանակության աստիճանը: Հյուսիսում բնակվող արջերին ճարպը պետքա քանի որ ցուրտ պայմաններում օրգանիզմը իրա ջերմակարգավորման համար ավելի շատա կալորիաներ ծախսում, քան որ պետքա էդ ծախսի հարավային տաք պայմաններում: Հաղզվադեպ, բայց եթե հարցը վերաբերումա կյանքին ու մավանը, ապա արջը դառնումա լեշակեր ու անգամ ուտումա իրա սատկած ցեղակցի լեշը:
Դրա համար արջի ամբողջ կյանքը անցնումա որսի մեջ: Գրեթե ամեն օր արջը քնում ու արթանումա, որ վաղը մի բան ուտի ու ավելացնի իրա մարմնի ճարպի պաշարը: Մարդու տեսանկյունից, ինչ խոսք, արջի կյանքը անհետաքրքիր կյանքա:

Սպիտակ էգ արջը, եթե որս չի կարողանում ճարի, հանուն գոյատևելու, խժռումա անգամ իրանից ծնված ձագերին: Սարսափելի բանա, բայց բնությանը պետքա հանուն տեսակի վերարտադրության պահպանԵԼ էգի՝ որպես մոր կյանքը: Նորից բեղմնավորվելու ու ձագեր ունենալու համար այլ որձ արջեր շատ կհանդիպեն: Իրերի էս վիճակը նույնությամբ կրկնվումա ծայրահեղ իրավիճակներում նաև մարդկանց մեջ, երբ ասենք, պաշարման մեջ գտնվող, կամ սովի տարիներ ապրող մարդիկ հանուն գոյապահպանության իրար էին ուտում: Մարդը ըստեղ արջից տարբերվումա թերևս նրանով, որ ավելի բարեհաճա իրա էգերի ու ձագերի հանդեպ, երբ խորտակվող կամ վառվող նավից սզբնապես էվակուացվում են կանայք՝ իրանց էրեխեքով: Տղամարդիկ հնարի դեպքում վերջինն են լքում նավը, կամ էլ ուղղակի կնգա աչքի առաջ ոչնչանում - գնում են, որ էսօրվա ֆեմինիստները մատը օդ տնգեն ու ասեն. ՝՝տղամարդը չարիքա՝՝ հիստերիզմը: Էլի չէղավ էդ հիստերիկներին չհիշել անգամ էս թեմայի մեջ:

Էսօրվա կյանքը Հայաստանում բնակվող հայերի համար արջերի կյանքին, անգամ նման չի, քանի որ վաղվա իրանց գոյության համար որևէ մի սոցիալական երաշխիք չեն տեսնում: Ի տարրբերություն մարդու, Սպիտակ արջը գոնե վստահություն ունի իրա մոտ ապագայի հանդեպ, քանի որ մաշկի տակը կուտակած ճարպ ունի, կարա մի քանի ամիս ձգի, մինչև որսի սեզոնի սկսվելը: Այնինչ մարդկանց աշխատավարձը էնքան քիչա Հայաստանում, որ ըսենց ասած, փող հետ քցելու հնարրավորությունը պետքա բացառել: Ստացած թոշակը անգամ չի հերիքում նորմալ, ըստ օրգանիզմի բնական պահանջի սնվելու համար: Այսինքն մեր նման աղքատ երկրների մեջ մարդ կոչվածի կացութաձևը արհեստականորեն ավելի շատ են մոտեցրել կենդանու կացութաձևին: Եթե թոշակառուն կամ սովորական մարդը սննդի ու դեղորայք հայթայթելու հարցում չի կարողանում ոչ սնունդը նորմալ առնել, ոչ էլ՝ դեղորայքը, ուրեմն Հյուսիսային Սպիտակ արջերին ահագին նախանձելու տեղ կա:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ


21.12.2018

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
420 | 0
02:08, 04.01.2019
4233 | 0
01:48, 22.12.2018
4356 | 0
18:28, 15.12.2018
3081 | 0
18:12, 15.12.2018
3484 | 0
00:11, 12.12.2018
4003 | 0
02:33, 10.12.2018
2869 | 0
դեպի վեր