ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գարեգինի հլու-հպատակ վարձկանները մեծ գումարներ են վատնում` կոտրելու Գարեգինի ու նրա կլանի քննադատների անձնական էջերը
19:05, 10.12.2018
3165 | 0
Ինչպես գրել էինք, Գարեգին Բ-ն և իր անմիջական շրջապատը տասնյակ ֆեյսբուքյան կեղծ (ֆեյք) էջեր են բացել` քարկոծելու և վարկաբեկելու իրենց ընդդիմախոսներին: Ֆեյքերի հեղինակները մեծ մասամբ գործող հոգևորականներ են: Նրանք խուսափում են իրենց սեփական էջերից հանդես գալ հայհոյալից զրպարտություններով և սպառնալիքներով, ուստի այդ ամենն անկաշկանդ անում են իրենց կեղծանուն էջերով: Միաժամանակ Գարեգինի հլու-հպատակ վարձկանները մեծ գումարներ են վատնում` ցանցահենների (խակեր) օգնությամբ կոտրելու Գարեգինի ու նրա կլանի դեմ հրապարակային սուր քննադատություններով արտահայտվողների անձնական էջերը:
Այս գործում մեծ «ավանդ» ունեն Գարեգինի համագյուղացիներից` 1) Դիվանապետ Արշակ չեպս. Խաչատրյանը (մականունը` պլանքյաշ Սամո) և 2) չԿաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի դատախազության ավագ դատախազ Կորյուն Ներսիսյանը (ֆեյսբուքյան կեղծանունը` Գարեգին Նժդեհ, երկրորդ նկարում` իր հորեղբոր թիկունքում կանգնածը):
Այս մասին ահազանգում է նաև սփյուռքյան մեր հայրենակիցներից մեկը, ով ֆեյսբուքում գրանցված է Anto անունով: Նա գրում է. «Գարեգին Բ․ բռնապետի զինուորագրեալ բանակի բռնցկամարտիկ (Boxer) դիւանապետին։ Խստօրէն զգուշացնում եմ քեզ, ու տխմարիդ հրահանգները գործադրող բոլոր սրիկաներին, որ դադրիք այլոց դիմատետրի (Facebook) ընթացքը խանգարելու։ Մենք, արդէն յայտնաբերած ենք ձեզ, դիմելով օտարերկրեայ գաղտնի սպասարկութեան յատուկ գրասենեակներին։ Կրակի հետ մի՛ խաղաք։ Դուք արդէն կործանման եզրին հասած էք, ու ձեր էս ընթացքը ոչինչ կը փոխի իրականութիւնից։ Թքել եմ ձեր արդէն իսկ գոյութիւն չունեցող արժանապատուութեան վրայ» ...
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր