ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Նազար» անվան ստուգաբանությունն ու այդ անունը կրողների բնութագիրը
17:19, 24.12.2018
6280 | 0

Այս անվան ծագման վերաբերյալ երեք վարկած գոյություն ունի:
Ըստ առաջին վարկածի՝ «Նազար» անունը կազմավորվել է ուշ լատինական «Nazarius» անունից, որը նշանակում է «նազարեթցի»:

Ըստ երկրորդ վարկածի՝ «Նազար» -ը հրեական անուն է: Եբրայերենում այն նշանակում է «ուխտած» կամ «իրեն Աստծուն ընծայած»:

Ըստ երրորդ վարկածի՝ այս անունն արաբական ծագում ունի ու թարգմանաբար նշանակում է «հեռատես» ու նաև՝ «բարի աչք ունեցող»: Թուրքերենում այս անունը «սևեռուն հայացք», «սուր աչք» է նշանակում: Մուսուլմանները գործածում են այս անվան մի քիչ փոփոխված՝ «Նասեր» ձևը: «Զառա» անունը «Նազար» -ի իգական ու քնքշացված ձևն է:

Նազարների բնութագիրը:

Ասում են՝ նրանք կռվազան ու հակասական բնավորությաբ մարդիկ են: Սրանց էության մեջ անբացատրելի, ձգողական մի բան կա: Մանուկ հասակում Նազարները շարժուն ու մարդամոտ են: Նրանք հարուստ երևակայություն ունեն ու սիրում են կարդալ: Հուլիսին ծնված Նազարները շատ նման են լինում իրենց մորը: Նազարները կշռադատված որոշումներ ընդունող ու լուրջ անձնավորություններ են, բայց կյանքում հազվադեպ են կարողանում իրենց դրսևորել: Այս անունը կրող տղամարդիկ ձգտում են ապահով ու խաղաղ կյանքի: Նրանք սիրում են զբաղվել տնային տնտեսությամբ: Նազարների հակասական բնավորությունը բավականին գայթակղում է կանանց, որովհետև վերջիններս նրանում ուժեղ ու տիրական տղամարդ են տեսնում: Նազարն իր կյանքի կնոջը զգուշորեն է նվաճում, ճնշում չի գործադրում: Այս անունը կրող տղամարդիկ միայն փոխադարձ սիրո առկայության դեպքում են ամուսնանում:

Նազարի ապագա կինը պետք է համապատասխանի նրա պահանջներին՝ լինի քնքուշ ու համբերատար, պետք է ամուսնուն օգնի ինքնավստահություն ձեռք բերել, իսկ կյանքի դժվարին պահերին՝ օգնի ճիշտ որոշում կայացնել:

Նազարի կինը նրա պաշտպանն ու հենարանն է, իրենց միությունը շարունակաբար ամրապնդողը: Բայց եթե Նազարի կինը փորձի իշխել ամուսնուն, դա նրա արական արժանապատվությունը կխոցի: Նազարը խոնարհություն և ուշադրություն է սիրում: Եթե նա զգում է, որ կինն իր նկատմամբ ուշադիր չէ, խիստ վիրավորվում է: Բայց նա չի ներփակվում, այլ պարզապես կորցնում է հետաքրքրությունն իր կնոջ նկատմամբ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
396 | 0
09:44, 13.04.2024
462 | 0
11:39, 08.04.2024
438 | 0
09:16, 06.04.2024
382 | 0
դեպի վեր