Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.45, EUR 534.43, RUB 7.58, GBP 590.89
+30 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դիմում
22:21, 26.12.2018

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին
Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից


Դիմում


Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ բաց դիմումը 07.05.2018թ-ին իմ խնդրանքով տեղադրվել է galatv կայքում, նշված դիմումով ներկայացրել եմ, թե ինչպիսի նողկալի վիճակում են հայտնվել որոշ պաշտոնատար անձիք ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ, ներկայացրել եմ, թե ինչպես են որոշ պաշտանատար անձիք ստելով կարողացել «պլստալ» քրեական պատասխանատվությունից, առերես հարցաքննությունը կատարվել է ՀՔԾ-ի քննիչի կողմից: Պարոն գնդապետ, քանի որ ոստիկանության կողմից նշված 14.04.2018թ-ի իմ դիմումին արձագանք չի եղել, ես այդ դիմումը երկու անգամ՝ 06.06.2018թ-ին և 15.06.2018թ-ին էլեկտրոնային փոստով ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն: Դիմումը Ձեզ ուղարկելուց հետո՝ 28.06.2018թ-ին Ձեր հրամանով Ոստիկանության Արթիկի բաժնի պետ նշանակվեց նույն բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, սակայն ես հույս ունեի, որ Դուք ինձ կընդունեք, կլսեք և կհանձնարարեք, որպեսզի Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից: Երբ Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ-ի դեկտեմբեր-ի 23-ին բեկանեց ՇՄ առաջին ատյանի դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը / իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվել և դատարանը ինձ դատապարտել է հիսուն հազար դրամ տուգանքի, քանի որ չեմ կատարել որոշ պաշտոնատար անձանց շատ մեծ ցանկությունը՝ չեմ հաշտվել եղբորս ՌԴ շահագործման ուղարկող և ինձ՝ ոստիկանիս ծեծի ենթարկող քաղաքացու հետ /, ես վերադարձա ծառայության, սկսեցի զեկուցագրեր գրել, փաստաթղթեր պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ /նախկին/ Տիգրան Պետրոսյանը, դատախազի տեղակալը, քննիչը, դատավորը: Այդ ժամանակ Մինո Մխիթարյանը հերթապահի պաշտոնում էր, իսկ ես հերթապահի օգնականի պաշտոնում էի: Տիգրան Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանի միջոցով իմ նկատմանբ ճնշում էր գործադրում, որպեսզի ես զեկուցագրեր չգրեի, սակայն ես նրանց «բանի» տեղ չէի դնում, շարունակում էի զեկուցագիր գրել և պայքարել, այս մասին ամենայն մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին /2012-2015թ/ դիմումներում: 2011թ-ի նեյեմբերին Տ.Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանին «սարքեց» պետի անձնակազմի գծով տեղակալ; Եվ ահա 2012թ-ի մայիս ամսին իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը նրանք խաբեությամբ կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու /այս մասին նույնպես մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին դիմումներում, ներկայացրել եմ, թե որ պաշտոնատար անձ կոչվածը ինչ խախտում է թույլ տվել /: Միայն 2012թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին դիմում գրելուց հետո ինձ թոշակ նշանակվեց և 2013թ-ի մարտ ամսից թոշակ ստացա, այսինքն ոստիկանությունում ծառայությունից իմ ազատվելուց իննը ամիս անց, այդ իննը ամիսների ընթացքում ես եղել եմ հոգեբանական տառապանքի մեջ, դրա համար պետք է պատասխան տան թե ոչ, իհարկե պետք է պատասխան տան, նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և վերջ:
20.11.2015թ-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից իմ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվեց, որը 9/իննը/ ամիս տևած նախաքննությունից հետո՝ 26.08.2016թ-ին կարճվեց և Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանը, նրա կամակատար տեղակալ /այժմ բաժնի պետ/ Մինո Մխիթարյանը, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ /2008թ./ Ժորա Պետրոսյանը, ՇՄ դատախազի տեղակալ Անդրանիկ Պապիկյանը, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը և այլն կարողացան «պլստալ» քրեական պատասխանատվությունից, նրանցից որոշը դա կարողացան անել ստելով, թե ինչպես են ստել և ինչ նողկալի վիճակում են հայտնվել ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումում, որը ինչպես նշեցի իմ խնդրանքով 07.05.2018թ-ին տեղադրվել է galatv կայքում, այդ դիմումը ինչպես նշեցի երկու անգամ էլեկտրոնային փոստով ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն: ՀՔԾ-ում իմ հաղորդումը վերաբերվում էր 2008թ-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացնելուն և անհիմն դատապարտելուն, ինչպես նաև 2012թ-ին ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելը խաբեությամբ կազմակերպելուն և ինձ ծառայողական թոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելուն:
Պարոն գնդապետ, Դուք և պարոն Ռ.Սմբատյանը, ով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակվել է 23.05.2018թ-ին տեղյակ չեք իմ նախկին /2012-2015թ/ դիմումներից, ես այժմ վստահ եմ, որ նախկինում իմ դիմումներով զբաղված պաշտոնատար անձը /անձիք/ Ձեզ հասցեագրած իմ դիմուները Ձեզ ընդհանրապես չի զեկուցել, իսկ պարոն Ռ.Սմբատյանին խաբել է, նրան ներկայացնելով, որ իբր թե նախկինում ինձ տրվել են սպառիչ պատասխաններ: Իմ նախկին դիմումներին սպսռիչ պատասխան չի տրվել, ինձ այդպես էլ չեն պատասխանել, թե իմ կողմից ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները համապատասխանում են իրականությանը թե ոչ:
Մեկ անգամ ևս ներկայացնում եմ որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված այն խախտումները, որոնք վերաբերվում են ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելը խաբեությամբ կազմակերպելուն և ծառայության կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելուն /2012թ./: Ներկայացնում եմ նաև, թե ինչպիսի ցուցմունք են տվել որոշ պաշտոնատար անձիք ՀՔԾ-ում՝ իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով՝ նախաքննության /20.112015-26.08.2016թ./ ժամանակ: Ներկայացվող ցուցմուքները վերցված են ՀՔԾ-ի քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին 26, 08.2016թ-ին կայացրած որոշումից:
Այսպես.- Մինչև 2012թ-ը ծառայել եմ Ոստիկանության ՇՄ վարչության Արթիկի բաժնում, որպես հերթապահ մասի հերթապահի օգնական, կոչումս՝ ոստիկանության ավագ է: Իմ 50 ամյակը լրանում էր 2012թ-ի մայիսի 5-ին: Ոստիկանության Արթիկի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ /այժմ նույն բաժնի պետ/ Մինո Մխիթարյանը ինձ ասաց, որ, ոստիկանության կրտսեր կազմը ըստ օրենքի ոստիկանությունում կարող է ծառայել մինչև 50 տարին լրանալը և ասաց, որ իմ 50 ամյակը լրանալուց մի քանի օր առաջ ես պետք է զեկուցագիր գրեմ ոստիկանությումում ծառայությունից ազատվելու վերաբերյալ: 2012թ-ի մայիսի 3-ին Մինո Մխիթարյանի ասելով, իր աշխատասենյակում զեկուցագիր եմ գրել իմ 50 ամյակը 2012թ-ի մայիսի 5-ին լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատելու խնդրանքով, որը օրենքի խախտում է, ես ծառայությունից ազատվելու զեկուցագիր պետք է գրեի ոչ թե իմ 50 ամյակը լրանալուց մի քանի օր առաջ, այլ պետք է գրեի, երբ իմ 50 ամյակը լրացած կլիներ, եթե իհարկե ես պարտավոր էի զեկուցագիր գրել, ինչպես ասում էր Մ.Մխիթարյանը, ես ընդհանրապես զեկուցագիր պարտավոր չէի գրելու, քանի որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ինձ ծառայությունից ազատումը կարող էր կատարվել մեխանիկորեն, Մ.Մխիթարյանը նախորոք իմանալով, որ ինձ թոշակ չի նշանակվելու խաբեությամբ ինձ զեկուցագիր գրել տվեց, որպեսզի հետո ինձ ասեն, որ ես իմ զեկուցագրի հիման վրա եմ ազատվել ոստիկանությունում ծառայությունից, այդպես էլ եղավ, ոստիկանության ՇՄ վարչությունում ասացին, որ ինձ ծառայության կենսաթոշակ չի նշանակվելու, քանի որ իմ ծառայողական ստաժը օրացուցային 20 տարուց պակաս է, այն կազմում է 19 տարի 3 ամիս: Ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը կատարվել է 2012թ-ի մայիսի 11-ին, որը նույնպես օրենքի խախտում է, եթե ինձ պետք է ազատեին ծառայությունից, ուրեմն պետք է ազատեին 2012թ-ի հունիսի 1-ին, այսինքն իմ 50 ամյակը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին, ինչպես սահմանում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածը:
Այժմ վերը նշվածը ներկայացնեմ կոնկրետ օրենքներով և հոդվածներով: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածը սահմանում է. «Ոստիկանությունում ծառայությունից ազատելը»:
Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն. «Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ»:
Սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ պարբերության համաձայն. «Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը»:
Սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. «Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան ոստիկանությունում ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին»:
ՀՔԾ-ում իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննության ժամանակ / 20.11.2015-26.08.2016թ./ քննիչը ինձ տեղեկացրեց, որ հետագայում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը փոփոխության է ենթարկվել, «ոստկանությունում ծառայությունից ազատումը կատարվում է սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին» ձևակերպումը փոխարինվել է՝ «ոստիկանությունում ծառառայությունց ազատումը կատարվում է՝ մեկ ամսվա ընթացքում» ձևակերպումով: Ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու ժամանակ գործել է նշված հոդվածի նախկին պահանջը, այսինքն ծառայությունից ինձ ազատումը պետք է կատարվեր իմ 50-ամյակը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին:
Այսպիսով, տվյալ դեպքում իմ 50 ամյակը լրացել է 2012թ-ի մայիսի 5-ին և ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը պետք է կատարվեր 2012թ-ի հունիսի 1-ին, այլ ոչ թե 2012թ-ի մայիսի 11-ին: Քանի որ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը օրենքի խախտումով էր կատարվել ես անձամբ 2012թ-ի մայիսի 22-ին դիմում եմ ներկայացրել Ոստիկանության ՇՄ վարչություն՝ 2012թ-ի մայիսի 11-ից մինչև 2012թ-ի հունիսի 1-ը ոստիկանությունում ծառայելու իմ իրավունքը վերականգնելու խնդրանքով: Վարչությունում վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսիսյանը ինձ հայտնեց, որ ինձ ծառայության կենսաթոշակ չի նշանակվելու, քանի որ իմ ծառայողական ստաժը օրենքով սահմանված 20 տարուց պակաս է, այն կազմում է 19 տարի 3 ամիս: Իսկ ես մինչ այդ մտածում էի, որ իմ ծառայողական ստաժի 9 ամիս պակաս լինելու պատճառով իմ ծառայողական թոշակը ցածր է լինելու, սակայն պարզվեց, որ ինձ թոշակ ընդհանրապես չի նշանակվելու: Վարչությունում ինձ իր մոտ հրավիրեց վարչության պետի անձնակազմի գծով տեղակալ պարոն Հ.Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանը ինձ ասաց, որ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու հրամանը օրենքով սահմանված ժամկետից շուտ է տրվել նախ ձեր բաժնի պետի տեղակալ Մինո Մխիթարյանի, այնուհետև բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի միջնորդությամբ, որ իբր ես ցանկանում եմ մեկնել արտագնա աշխատանքի, իբր դիմել եմ Մինո Մխիթարյանին՝ ոստիկանությունում ծառայությունից ազատելու հրամանը արագացնելու խնդրանքով: Ես պարոն Ավետիսյանին ասացի, որ ես ոչ միայն նման խնդրանքով չեմ դիմել Մխիթարյանին, այլ մինչև ինձ ազատելը պատրաստվում էի դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ ոստիկանությունում ևս մեկ տարի ծառայելու թույլտվության խնդրանքով: Պարոն Ավետիսյանը կարդալով իմ 22.05.2012թ-ի դիմումը չեր ցանկանում, որ այն գրանցվեր վարչությունում, ասելով, որ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու վերաբերյալ խախտումը թույլ են տվել իրենք, որ այդ դիմումը ուղված է իրենց դեմ, իրեն խաբել են Արթիկի բաժնի պետ Պետրոսյանն ու նրա տեղակալը և նրանք դրա համար պատասխան կտան: Ես պնդեցի, որ դիմումը պետք է գրանցվի և այն գրանցվեց վարչության քարտուղարությունում, սակայն հետո այն մերժվեց: Մինո Մխիթարյանը տեղյակ լինելով, որ ես մինչև ծառայությունից իմ ազատումը ցանկանում եմ դիմել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանությունում ևս մեկ տարի ծառայելու թույլտվության խնդրանքով, խաբել է վարչության պետի տեղակալ Հ.Ավետիսյանին, որ ինձ շուտ ազատեն ծառայությունից, որպեսզի ես ազատված լինեմ ծառայությունից, հնարավորություն չունենամ այլևս ծառայել ոստիկանությունում: ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև Հ.Ավետիսյանը և հայտնել, որ ինքը Հովիկ Մահորյանին և նրա կենսաթոշակի անցնելու հանգմանքները չի հիշում, նաև հայտնել, որ Հովիկ Մահորյանի կամ մեկ ուրիշ ծառայողի կենսաթոշակի անցնելու հետ կապված հարցերով մարզային վարչության բաժինների ղեկավարությունն իրեն երբեք չի դիմել և չի միջնորդել: ՀՔԾ-ի քննիչին խնդրեցի, որ իմ և պարոն Հ.Ավետիսյանի միջև առերես հարցաքննություն կատարվի, սակայն չկատարվեց: Պարոն Ավետիսյանի ցուցմունքի ամենահետաքրքիր մասն այն է, երբ նա ասում է, որ ինքը Հովիկ Մահորյանին չի հիշում:
Ներկայացնում եմ պարոն Հ.Ավետիսյանի ցուցմունքը, այն է. «Քրեական գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննված Հարություն Հեգելի Ավետիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականին կենսաթոշակի անցնելը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի՝ կադրերի և անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը, և պաշտոնի բերումով առնչվել է մարզի ոստիկանության բաժինների գրեթե բոլոր ծառայողների հետ, հատկապես կենսաթոշակի անցնողների և նոր նշանակվողների հետ, սակայն ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահի նախկին օգնական Հովիկ Մահորյանին և նրա կենսաթոշակի անցնելու հանգամանքները չի հիշում: Այնուհանդերձ, Հովիկ Մահորյանի կամ մեկ ուրիշ ծառայողի կենսաթոշակի անցնելու հետ կապված հարցերով մարզային վարչության բաժինների ղեկավարությունն իրեն երբեք չի դիմել և չի միջնորդել, նման պրակտիկա ընդհանրապես գոյություն չի ունեցել: Որևիցէ մեկի միջնորդությունն այդ հարցերում բացառվել է, ցանկացած հրաման արձակվել է օրենքով սահմանված կարգով, առանց որևէ մեկի միջնորդության կամ խնդրանքի» , ցուցմունքի ավարտ:
Ոստիկանությունում ծառայությունից ազատվելու մասին իմ 50 ամյակը լրանալուց մի քանի օր առաջ զեկուցագիր գրելու, և ընդհանրապես զեկուցագիր գրելու վերաբերյալ Մինո Մխիթարյանը ՀՔԾ-ում իր ցուցմունքում հայտնել է, որ ես պարտավոր էի զեկուցագիր գրել և գրել իմ 50-ամյակը լրանալուց մի քանի օր առաջ, որ դա օրենքի պահանջ է եղել: Մեջբերում եմ նրա ցուցմունքից հատված, այն է. «Հովիկ Մահորյանի հիսունամյակը լրանալիս է եղել 2012թ. մայիսի 5-ին: Երբ վերջինս մայիսի 3-ին ներկայացել է ծառայության, նրան հրավիրել է իր մոտ և աշխատասենյակում բացատրել, որ երկու օրից լրանում է նրա հիսունամյակը, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով կրտսեր խմբի ծառայողների համար տարիքային շեմը սահմանված է 50 տարին: Հ.Մահորյանին առաջարկել է ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր գրել՝ նյութերը Շիրակի մարզային վարչություն ներկայացնելու համար: Նրան ոչինչ չի համոզել և չի խաբել, ընդամենը բացատրել է օրենքի պահանջը» , մեջբերման ավարտ:
Ներկայացնում եմ նույն հարցի կապակցությամբ ՀՔԾ-ում հարցաքննված Ոստիկանության ՇՄ վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսիսյանի ցուցմունքից հատված, այն է. «Արմանուշ Մովսիսյանը հայտնել է, որ տեղյակ է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով սահմանված դրույթի մասին, համաձայն որի՝ սահմանային տարիքի հասնելու կապակցությամբ ծառայությունից ազատումը կատարվում է այդ տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին: Այսինքն, ըստ այդ դրույթի՝ եթե Հովիկ Մահորյանի 50-ամյակը լրացել է 2012թ. մայիսի 5-ին, ապա նրա ծառայությունից ազատելու հրամանը պետք է արձակվեր 2012թ. հունիսի 1-ին: Սակայն փաստացի հրամանն արձակվել է 2012թ. մայիսի 11-ին, քանի որ մինչ այդ նա ազատվելու մասին զեկուցագիր է գրել, և դրա հիման վրա նրա ազատման հրամանն արձակվել է հիշյալ օրենքի 47-րդ հոդվածում նշված ժամկետից վաղ, ինչը նույնպես օրինական է: Ընդ որում, Հ.Մահորյանին ազատելու հրամանը 2012թ. հունիսի 1-ից վաղ արձակելու հետ կապված ինքը ոչ մի շահագրգռվածություն չի ունեցել, ոչ ոք իրեն չի խնդրել կամ հրամայել՝ Հ.Մահորյանի ազատման հրամանը հնարավորինս արագ պատրաստել: Պարզապես, Հ.Մահորյանի զեկուցագրի առկայության պարագայում իրավունք է ունեցել նրան ազատելու հրամանը պատրաստել մինչև հաջորդ ամսվա 1-ը, ինչը ոչ մի նորմատիվ ակտով արգելված չէ, իսկ եթե Հ.Մահորյանը զեկուցագիր չներկայացներ, նրա ազատման հրամանը կպատրաստվեր 2012թ. հունիսի 1-ին, ինչպես որ նշված է օրենքում: Հ.Մահորյանի՝ 03.05.2012թ զեկուցագրի առկայության պայմաններում 2012թ. մայիսի 11-ի ամսաթվով հրաման արձակելը բխել է ՀՀ ոստիկանության պետի 2003թ. դեկտեմբերի 27-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված «ՀՀ ոստիկանության ոչ գաղտնի գործավարության» կարգի պահանջից, որի 6-րդ գլխի 78-րդ կետի, , հ, , ենթակետով սահմանված է, որ ոստիկանության ստորաբաժանումներ մուտք եղած դիմումները քննարկվում են մուտք եղած օրվանից 15 օրվա ընթացքում: Տվյալ դեպքում Հ.Մահորյանի զեկուցագիրը, որն ըստ նույն կարգի հանդիսանում է զինծառայողի դիմում, պետք է քննարկվեր 15-օրյա ժամկետում, այսինքն ՝ եթե զեկուցագրի հիման վրա հրամանը չտրվեր նշված ժամկետում, ապա, փաստորեն, տեղի կունենար խախտում» մեջբերման ավարտ:
Այսպիսով Արմանուշ Մովսիսյանը իր ցուցմունքով հաստատում է իմ այն պնդումը, որ Մինո Մխիթարյանը խաբեությամբ է ինձ ոստիկանությունում ծառայությունից ազատման մասին զեկուցագիր գրել տվել, որ ես պարտավոր չէի զեկուցագիր գրել և ծառայությունից ինձ ազատումը կկատարվեր մեխանիկորեն՝ 2012թ-ի հունիսի 1-ին: Հարկ եմ համարում նշել նաև, որ Արմանուշ Մովսիսյանը իր ցուցմունքում փորձում է արդարացնել իրենց իսկ կողմից, ՇՄ վարչության կողմից թույլ տված խախտումը՝ ինձ օրենքով սահմանված ժամկետից շուտ ոստիկանությունում ծառայությունից ազատելը, ինչպես նաև փորձում է հերքել այն, որ վարչությունում այդ խախտումը թույլ են տվել Տ.Պետրոսյանի և Մ.Մխիթարյանի կողմից իրենց խաբելու պատճառով: Ինչ կապ ունի իր նշած ոստիկանությունում մուտք եղած դիմումների քննարկման 15-օրյա ժամկետը ինձ ոստիկանությունում ծառայությունից ազատելու հետ, նույնիսկ եթե ես Մ.Մխիթարյանի խաբելով զեկուցագիր էի գրել, միևնույնն է ծառայությունից ինձ ազատումը պետք է կատարվեր «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այսինքն ծառայությունից ինձ ազատումը պետք է կատարվեր 2012թ-ի հունիսի 1-ին, այլ ոչ թե 2012թ-ի մայիսի 11-ին:
Ներկայացնում եմ Արմանուշ Մովսիսյանի ՀՔԾ-ում տված ցուցմունքից ևս մեկ հատված, որտեղ նա փորձում է արդարացնել ոստիկանության ՇՄ վարչության կողմից ինձ ծառայության կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելը, այն է. «Արմանուշ Մովսիսյանը հայտնել է, որ 2012թ. մայիսի սկզբներին ոստիկանության Արթիկի բաժնից ստացվել են Հովիկ Մահորյանի զեկուցագիրն ու ծառայությունից ազատվելու վերաբերյալ նյութերը: Ուսումնասիրելով զեկուցագրին կից ուղարկած նյութերը պարզել է, որ Հովիկ Մահորյանի ստաժը՝ օրացույցային հաշվարկով կազմել է 19 տարի 2 ամիս 22 օր: Այդ պայմաններում Հ.Մահորյանը չի օգտվել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքից, քանի որ նրա ծառայության օրացուցային ստաժը 20 տարուց պակաս է եղել: Դրանից հետո Հ.Մահորյանը նույն հարցով դիմել է ՀՀ ոստիկանության պետին, ում հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են ուսումնասիրություններ և 2012թ. դեկտեմբերին ՇՄ վարչությունում ստացվել է հանձնարարական՝ Հ.Մահորյանին ոստիկանությունում երկարամյա ծառայության կենսաթոշակ ձևակերպելու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ: Փաստացի, վերադասի կողմից հանձնարարվել է Հ.Մահորյանի երկարամյա ծառայության կենսաթոշակը ձևակերպել: Համապատասխան ձևակերպումներից հետո Հ.Մահորյանի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչություն, որտեղ և վերջնական ձևակերպվել է նրա կենսաթոշակը: Տեղյակ է, որ Հ.Մահորյանը մինչ օրս ստանում է երկարամյա ծառայության դիմաց կենսաթոշակ: Թե ինչպես է հաշվարկվել և ձևակերպվել Հ.Մահորյանի կենսաթոշակը չգիտի, ենթադրել է, որ դեր է ունեցել նմանատիպ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը: Համենայն դեպս, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունից ստացված իրավական պարզաբանման մեջ Հովիկ Մահորյանին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու ցուցումը հիմնված է եղել «Հմայակ Ղարիբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության» վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 29.10.2010թ. որոշման վրա, որի մասին, Հ.Մահորյանի հարցը լուծելու ժամանակ, ինքը տեղեկացված չի եղել: Հ.Մահորյանի ծառայողական ստաժն արտոնյալ եղանակով հաշվարկելու վերաբերյալ վերադասից որևէ այլ ցուցում կամ հրահանգ չի ստացել: Այդ իսկ պատճառով ղեկավարվել է ՀՀ Կառավարության 2005թ հուլիսի 1-ի որոշմամբ, որով արտոնյալ հաշվարկը չեղյալ է համարվել: Միայն ՀՀ Վճռաբեկ դատարանի հիշյալ նախադեպային որոշումից հետո է կիրառվել ստաժի արտոնյալ հաշվարկը, սակայն 2012 թվականին ինքը հնարավորություն չի ունեցել անհապաղ ծանոթանալու Վճռաբեկ դատարանի որոշումներին, որի պայմաններում դրա մասին տեղեկացված չի եղել» , մեջբերման ավարտ:
Այսպիսով Արմանուշ Մովսիսյանը փորձում է իր իսկ կողմից թույլ տված խախտումը արդարացնել, սակայն այն չի կարող հավատ ներշնչել հետևյալ պատճառաբանությամբ, Արմանուշ Մովսիսյանը չէր կարող տեղյակ չլիներ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մասին, քանի որ դատարան դիմող Հմայակ Ղարիբյանը ծառայել է Գյումրի քաղաքում, եղել է ոստիկանության ՇՄ քննչական բաժնի քննիչ, կամ ինչ է նշանակում, որ 2012թ-ին ինքը հնարավորություն չի ունեցել անհապաղ ծանոթանալու Վճռաբեկ դատարանի որոշումներին, այդ որոշումը կայացվել է 29.10.2010թ-ին, ինչ անհապաղ ծանոթանալու մասին է խոսքը, կամ ինչ է նշանակում Հ.Մահորյանի ծառայողական ստաժն արտոնյալ եղանակով հաշվարկելու վերաբերյալ վերադասից որևէ այլ ցուցում կամ հրահանգ չի ստացել, իսկ ով պետք է ցուցում կամ հրահանգ տար, որ չի տվել:
Քանի որ ինձ ծառայության կենսաթոշակ չէր նշանակվել, 13.10.2012թ-ին խանութից գնեցի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը և ուսումնասիրեցի այն: Նշված օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է՝ «Զինծառայողների նյութական ապահովությունը» ; 30-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ «Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն»: Օրենքն ուսումնասիրելով պարզվեց, որ անկախ նրանից ինձ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվել է, թե ոչ, ես իրավունք ունեմ նշված դրամական օգնությունը ստանալ, քանի որ ոստիկանությունում ծառայությունից ազատվել եմ տարիքի պատճառով, իսկ մինչ այդ ես մտածում էի, որ այդ դրամական օգնությունը տրվում է այն ոստիկանին, ում կենսաթոշակ է նշանակվում: Ոչ՛ ոստիկանության Արթիկի բաժնում և ոչ՛ էլ ոստիկանության ՇՄ վարչությունում ինձ չեն ասել, որ ես կարող եմ ստանալ այդ դրամական օգնությունը: Ոստիկանությունում ծառայությունից ազատվելուց հինգ ամիս անց՝ 16.10.2012թ-ին դիմում եմ գրել ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությանը /թոշակավորման/ նշված դրամական օգնությունը ստանալու խնդրանքով և ընդամենը մի քանի օրվա ընթացքում ստացել եմ նշված գումարը, որը կազմեց 540 000 /հինգ հարյուր քառասուն հազար դրամ/: Ինչու ոստիկանության ՇՄ վարչությունում ինձ չեն ասել, որ ես այդ գումարը իրավուք ունեմ ստանալու, ինչու Արմանուշ Մովսիսյանը չձեռնարկեց, որ ես այդ գումարը ստանամ, մի գուցե այս դեպքում էլ նա կասի, որ ինքը այս օրենքը չի իմացել, իսկ իրեն ոչ ոք ցուցում կամ հրահանգ չի տվել: Եվ հետաքրքիրն այն, որ ՀՔԾ-ում ես իմ ցուցմունքում հայտնել եմ այս մասին, սակայն չգիտես ինչու ՀՔԾ-ի քննիչի կողմից կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ ընդհանրապես խոսք չկա այս մասին, նաև ցուցմունքներում ոչ մի բան գրված չի այս մասին: Ինձ կանխամտածված չեն ասել, որ ես այդ գումարը իրավունք ունեմ ստանալու և սա պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, երբ անձին պատճառվում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի վնաս, եթե ես իմ նախաձեռնությամբ դիմում չգրեի գումարը ստանալու համար, ապա այդ գումարը չէի ստանալու և ինձ կպատճառվեր այդքան գումարի վնաս:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է՝ «Զինծառայողների աշխատանքային երաշխիքները»: 29-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «Զինծառայողները՝ բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը դադարեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում»:
Եթե, ըստ ոստիկանության ՇՄ վարչության պատճառաբանության ինձ ծառայության կենսաթոշակ չի նշանակվել, քանի որ իմ ծառայողական ստաժը 20 տարուց պակաս է եղել, ապա այդ դեպքում վերը նշված «Զինծառայողների սոցապահովության մասին» օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն ինձ չէին կարող ոստիկանությունում ծառայությունից ազատել, քանի դեռ չէր լրացել երկարամյա ծառայության կենսաթոշակ ձեռք բերելու համար նախատեսված իմ ծառայողական ստաժը: Սակայն ըստ նշված օրենքի կարող էին ազատել իմ անձնական ցանկությամբ, ահա այս պատճառով էլ Մինո Մխիթարյանը խաբեությամբ ինձ զեկուցագիր գրել տվեց ծառայությունից ազատվելու վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ինձ ասեն, որ ես իմ զեկուցագրի հիման վրա եմ ազատվել:
Ներկայացնում եմ Մինո Մխիթարյանի ցուցմունքից հատված, որտեղ նա մեկնաբանում է վերը նշված «Զինծառայողների սոցապահովության մասին» օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության պահանջը, այն է. «Մինո Մխիթարյանը նշել է, որ Հ.Մահորյանի 50-ամյակը լրանալու պահին նրա աշխատանքային ստաժը 20 տարի չի կազմել, բայց միևնույնն է՝ նա այլևս չէր կարող շարունակել ծառայությունը ոստիկանությունում, անկախ նրանից՝ զեկուցագիր կգրեր, թե ոչ, քանի որ 2012թ. գործող՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը միանշանակ սահմանել է կրտսեր խմբի ծառայողների համար մաքսիմալ շեմը՝ 50 տարին լրանալը: Ինչ վերաբերվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում ամրագրված այն երաշխիքին, որ զինծառայողները չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, ապա նույն 29-րդ հոդվածը նաև բացառություններ է սահմանում, մասնավորապես՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի ձևով, որոնց շարքում է նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը: Այսինքն, անկախ նրանից, թե 50 տարին լրանալու պահին Հ.Մահորյանը 20 տարվա ստաԺ ունեցել է, թե ոչ, նա ենթակա էր ծառայությունից ազատման՝ անգամ առանց երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու: Հետագայում ՀՀ ոստիկանությունում կատարվել է հարցի լրացուցիչ ուսումնասիրություն, կիրառվել է աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկ և դրա հիման վրա Հ.Մահորյանի երկարամյա ծառայության դիմաց նշանակվել է կենսաթոշակ: Ի դեպ, աշխատանքային ստաժ հաշվարկելը և կենսաթոշակի նշանակելը գտնվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության իրավասության մեջ, և ինչու է սկզբնական փուլում Հ.Մահորյանին մերժվել երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալը՝ հայտնել չի կարող» , մեջբերման ավարտ:
Նախ անհասկանալի է, թե ինչու է Մ.Մխիթարյանը մեկնաբանում «Զինծառայողների սոցապահովության մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջը, քանի որ այն վերաբերում է ծառայողին ծառայությունից ազատելու հետ կապված խնդրին, որը Մ.Մխիթարյանի լիազորությունների մեջ չի մտնում: Կարծում եմ ես գիտեմ ինչու է նա մեկնաբանել, սակայն չեմ ցանկանում ընդարձակվել դրա վրա:
Ներկայացնում եմ իմ դիրքորոշումը նշված հոդվածի պահանջի վերաբերյալ: Ունենք երկու օրենք, և դրանցից մեկը պետք է կիրառվի, մեկը տվյալ դեպքում իմ իրավական վիճակը վատթարացնող, մյուսը՝ իմ իրավական վիճակը բարելավող, դրանք են՝ 1/ ՀՀ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենք, որի 47-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ պարբերության համաձայն ոստիկանության կրտսեր խմբի ծառայողները ոստիկանությունում կարող են ծառայել մինչև 50 տարեկանը, սա իմ իրավական վիճակը վատթարացնող է, քանի որ տվյալ դեպքում իմ ծառայողական ստաժը օրացուցային 20 տարուց պակաս է և ըստ ոստիկանության ՇՄ վարչության որոշման ինձ երկարամյա ծառայության կենսաթոշակ չի նշանակվել: 2/ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենք, որի 29-րդ հոդվածի համաձայն զինծառայողը չի կարող ծառայությունից արձակվել, մինչև երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, սա իմ իրավական վիճակը բարելավող է, քանի որ ինձ ծառայությունից չէին կարող ազատել, մինչև իմ ծառայողական ստաժի 20 օրացուցային տարին լրանալը, տվյալ դեպքում, եթե ինձ կենսաթոշակ չպետք նշանակվեր, ուրեմն ինձ պետք է թույլատրվեր ոստիկանությունում ևս 9 ամիս 10 օր ծառայելու: Այս դեպքում իհարկե հաշվի չառնելով ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու մասին իմ զեկուցագիրը, քանի որ Մ.Մխիթարյանը այդ զեկուցագիրը խաբեությամբ էր ինձ գրել տվել: Այսպիսով տվյալ դեպքում պետք կիրառվեր այն օրենքը, որը անձի իրավական վիճակը բարելավող է համարվում, այսինքն պետք է կիրառվեր «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջը:
Պարոն գնդապետ, ես երբեք իմ հույսը չեմ կորցրել, որ գալու է հատուցման ժամը, որ տարիներ շարունակ ինձ հոգեբանական տառապանք պատճառողները իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» համար պատասխան են տալու, Ձեր հետ 31.10, 2018թ-ին հանդիպումից հետո իմ հույսը ավելի ամրապնդվեց, խնդրում եմ Ձեզ, «չկոտրեք» իմ հույսը:
Պարոն գնդապետ, այսպիսով մեկ անգամ ևս ներկայացրեցի որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված այն խախտումները, որոնք ներկայացրել էի ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին հասցեագրած 10.11.2012թ-ի իմ դիմումում, այսինքն թույլ տված խախտումներից հետո՝ 5-ից 6 ամիս անց, այսինքն թույլ տված խախտումներից չի անցել մեկ տարի, սակայն այդպես էլ ինձ չեն պատասխանել, թե իմ կողմից նշված խախտումերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ:
Հույսով եմ, որ ՀՀ ոստիկանությունից ինձ չեն պատասխանի, որ առկա են, չգիտեմ դատարանի, դատախազության, ՀՔԾ-ի կամ այլ որոշումներ, ինձ չի հետաքրքրում այդ որոշումները, ինձ հետաքրքրում է ոստիկանության, անձամբ Ձեր դիրքորոշումը՝ իմ կողմից ներկայացրած փաստերի և հիմնավորումների վերաբերյալ:
Պարոն գնդապետ, այս դիմումում ներկայացրել եմ նաև որոշ պաշտոնատար անձանց կողմից ՀՔԾ-ում տված ցուցմունքները, որոնք վերաբերվում են իմ կողմից ներկայացրած խախտումներին: Խնդրում եմ Ձեզ, հանձնարարել համապատասխան ծառայությանը, որպեսզի ուսումնասիրվի իմ կողմից այս դիմումում ներկայացրած փաստերն ու հիմնավորումները, ինչպես նաև ուսումնասիրվի ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումում ներկայացված փաստերն ու հիմնավորումները, որը ինչպես նշեցի երկու անգամ ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն: Խնդրում եմ Ձեզ, որպեսզի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պատասխանատվության ենթարկվի իր կողմից թույլ տված «այլանդակության» ՝ խախտման համար:

Դիմող՝ Հ.Մահորյան
26.12.2018թ.

Մամուլի խոսնակ` Հովիկ Մահորյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Հովիկ Մահորյան
21:57, 26.06.2019
21:59, 02.03.2019
20:38, 02.03.2019
22:30, 12.01.2019
22:21, 10.01.2019
22:21, 26.12.2018
19:46, 20.12.2018
21:02, 02.12.2018
20:29, 26.11.2018
09:04, 12.11.2018
21:25, 10.11.2018
18:46, 08.11.2018
21:12, 28.10.2018
12:02, 23.10.2018
21:01, 14.10.2018
17:46, 11.09.2018
13:07, 02.09.2018
13:07, 02.09.2018
13:12, 29.08.2018
դեպի վեր