Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 534.18, RUB 7.56, GBP 593.70
+25 °C, +24 °C ... +37 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դիմում
20:38, 02.03.2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին
Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից


Դիմում

Պարոն գնդապետ, Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ բաց դիմումը, որը իմ խնդրանքով 17.12.2018թ-ին տեղադրվել էր info@hraparak.am կայքում, 19.12.2018թ-ի իմ դիմումին կից ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության nav-pet@police.am էլեկտրոնային հասցեով:
21.12.2018թ-ին էլեկտրոնային փոստով ստացել եմ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության 20.12.2018թ-ի թիվ 12/2186 գրության պատճենը, գրությունը հասցեագրված է ՀՀ ոստիկանության կադրերի քաղաքականության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս.Ի.Քոչարյանին, իսկ պատճենը՝ ինձ, այդ գրությամբ նշված վարչություն էր ուղարկվել Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումը, որը ինչպես նշեցի Ձեզ էի ուղարկել 19.12.2018թ-ի իմ դիմումին կից: Ներկայացնում եմ նշված թիվ 12/2186 գրության բովանդակությունը ամբողջությամբ, այն է. «Ուղարկում եմ ոստիկանության նախկին ծառայող Հովիկ Սուրենի Մահորյանի ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած «13.12.2018թ.» և «19.12.2018թ.» թվագրումներով դիմումները՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մինո Մխիթարյանին և նույն բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանին բազմիցս խրախուսելու, ինչպես նաև Մ.Մխիթարյանին պաշտոնի նշանակելու, ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու հիմնավորվածության վերաբերյալ դիմումատուին պարզաբանում ներկայացնելու համար: Դիմումում նշված մյուս հանգամանքները քննարկման առարկա են դարձել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում՝ դեռևս 2012 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում, որի արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հետագայում հասցեագրված նույնաբովանդակ դիմումների կապակցությամբ Հ.Մահորյանին տրվել են գրավոր պատասխաններ» , գրության ավարտ:
Պարոն գնդապետ, ես կարծում էի, որ Ձեզ հասցեագրած 13.12. 2018թ-ի իմ դիմումում ներկայացրած փաստերով պետք է զբաղվի ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կամ իրավաբանական վարչությունը, սակայն չգիտես ինչու ներքին անվտանգության վարչության կողմից իմ դիմումը ուղարկվել է կադրերի վարչություն, ես սպասում էի, որ կհրավիրվեմ ՀՀ ոստիկանություն՝ դիմումում իմ կողմից ներկայացրած փաստերի վերաբերյալ որոշ պարզաբանումներ տալու համար: 26.12.2018թ-ին Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ ես իմ մտահոգությունը հայտնեցի Ձեզ՝ իմ դիմումը ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն ուղարկելու կապակցությամբ, սակայն ՀՀ ոստիկանության աշխատակազմի ղեկավար պարոն Մ.Հակոբյանը Ձեր ներկայությամբ իմ մտահոգությունը փարատեց և ասաց, որ իմ դիմումի կապակցությամբ ինձ անպայման կհրավիրեն և կլսեն, սակայն ինձ չեն հրավիրել, չեն լսել և ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունից են իմ դիմումին պատասխանել:
09.01.2019թ-ին «Հայփոստի» միջոցով ստացել եմ ՀՀ ոստիկանության Կադրային քաղաքականության վարչության 27.12.2018թ-ի թիվ N 5/10-3/43 գրությունը, հետևյալ բովանդակությամբ, այն է. «ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված Ձեր դիմումին պարզաբանում ենք. Ոստիկանության ծառայողները պաշտոնի նշանակվում, խրախուսվում, ինչպես նաև նրանց կոչումներ շնորհվում են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կոնկրետ ծառայողին կոչում շնորհվել է վերադասության կարգով արված միջնորդության, ծառայողական բնութագրի, աշխատանքային ցուցանիշների և ոստիկանությունում ծառայության մաս հանդիսացող այն բաղադրիչների համակցությամբ, որոնց հավաքական բովանդակությունը կազմում է ներքին գերատեսչական նպատակահարմարությունը» , գրության ավարտ:
Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության Կադրային քաղաքականության վարչության 27.12.2018թ-ի թիվ N 5/10/-3/43 գրության մեջ նշված չի թե այդ գրությունը կոնկրետ իմ որ դիմումի պատասխանն է, սակայն հաշվի առնելով Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումի բովանդակությունը, կարելի է ենթադրել, որ այդ գրությունը հենց 13.12.2018թ-ի իմ դիմումի պատասխանն է: Կարծում եմ, որ այս գրությունը չի կարելի համարել իմ 13.12.2018թ-ի դիմումի պատասխան, քանի որ այն ըստ էության չի, սա պատասխան է ընդամենը պատասխանելու համար, այս պատասխանով ընդամենը ցույց է տրվում, որ իմ դիմումին պատասխանվել է: Ես իմ դիմումով չեմ խնդրել, որ ինձ պարզաբանվի թե ոստիկանության ծառայողը ինչպես է խրախուսվում, ինչպես է ոստիկանի պաշտոնը բարձրացվում, կամ ինչպես է ոստիկանին արտահերթ կոչում շնորհվում, ես գիտեմ այդ մասին, և ոչ միայն ես, կարծում եմ բոլոր ոստիկաններն էլ գիտեն, որ դրանք արվում են վերադասի միջնորդության հիման վրա՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, ես իմ դիմումով խնդրել եմ Ձեզ. որպեսզի համապատասխան ծառայության կողմից ուսումնասիրվի ոչ թե ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մ.Մխիթարյանը և նույն բաժնի նախկին պետ Տ.Պետրոսյանը ինչպես են խրախուսվել, այլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրվի թե ինչի համար են խրախուսվել, կոնկրետ երբ և ինչի համար են խրախուսվել, ես իմ դիմումով խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրվի ոչ թե ոստիկանության Արթիկի բաժնի պետի տեղակալ /այժմ բաժնի պետ / Մ.Մխիթարյանը ինչպես է գնդապետի կոչում ստացել, այլ խնդրել եմ, որպեսզի ուսումնասիրվի կոնկրետ ինչի համար, ինչ գործողության համար է գնդապետի կոչում ստացել, այն դեպքում երբ ըստ օրենքի ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է:
Պարոն գնդապետ, Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումում ներկայացնելով որոշ փաստեր իմ խնդրանքը հետևյալն էր, այն է. «Պարոն գնդապետ, խնդրում եմ Ձեզ, հանձնարարել, որպեսզի ուսումնասիրվի Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին և նախկին պետ Տիգրան Պետրոսյանին տրված բոլոր խրախուսանքների հաճախականությունը և դրանց օրինականությունը, կոնկրետ երբ և ինչի համար են խրախուսվել, այդ թվում նաև Մինո Մխիթարյանին գնդապետի կոչում շնորհելու օրինականությունը: Խնդրում եմ իմ դիմումների ընթացքը վերցնել Ձեր շատ խիստ հսկողության տակ»:
Պարոն գնդապետ, քանի որ ՀՀ ոստիկանության կադրերի վարչության 27.12.2018թ-ի թիվ 5/10-3/43 գրությունը ըստ էության չի որպես պատասխան Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումի, ուստի խնդրում եմ Ձեզ, հանձնարարել համապատասխան ծառայությանը, որպեսզի Ձեզ հասցեագրած 13.12.2018թ-ի իմ դիմումին պատշաճ ձևով ընթացք տրվի:

Դիմումին կից ներկայացնում եմ՝ 1/ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին հասցեագրած 13.12.2018թ-ի և 19.12.2018թ-ի իմ դիմումների պատճենը:


Դիմող՝ Հ.Մահորյան
27.02.2019թ.


ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին
Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից


Բաց դիմում

Ոստիկանի պաշտոնը բարձրացնելիս ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրում են տվյալ ոստիկանի անձնական գործը, մեծ նշանակություն են տալիս նրա խրախուսանքներին /մեդալներ, պատվոգրեր և այլն/: Այն, որ Մինո Մխիթարյանը շատ անգամներ է խրախուսվել ես մինչ Ոստիկանության ՇՄ վարչության պետի անձնակազմի գծով տեղակալ պարոն Հ.Ավետիսյանի ասելը չեմ լսել այդ մասին, պարոն Ավետիսյանը մի անգամ ոստիկանության Արթիկի բաժնում անդրադառնալով խրախուսման ներկայացված ոստիկաններին, ասել է հետևյալը, որ Մինո Մխիթարյանը շատ է ներկայացվում խրախուսման, ասելով Մինո-Մինո, մի քիչ շատ չեղավ Մինոյի համար: Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության դեպք բացահայտվեց, բացահայտողը շարքային ոստիկան էր, նա էր ասել թե ովքեր են գողություն կատարողները, ասել էր նաև թե որտեղ է թաքցված գողոնը: Ոստիկանության Արթիկի բաժնում, խորհրդակցության ժամանակ Ոստիկանության ՇՄ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ պարոն Ենգոյանը Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանին հարցրեց թե ով է այդ գողությունը բացահայտել, Տ.Պետրոսյանը լռեց, ծպտուն չհանեց, չասաց ով է բացահայտել, պարոն Ենգոյանը նորից դիմեց Պետրոսյանին, Պետրոսյան ասա ով է բացահայտել, որ խրախուսենք նրան, Պետրոսյանը նորից լռեց, ծպտուն չհանեց, տեսնելով, որ Պետրոսյանը չի պատասխանում պարոն Ենգոյանը դիմեց մեզ՝ դահլիճում նստած ոստիկաններիս, հարցրեց ով է գողությունը բացահայտել, մենք բոլորս գիտեինք ով է բացահայտել, սակայն չասացինք, լռեցինք, լռեց նաև գողությունը բացահայտող ոստիկանը, ով նույնպես նստսծ էր դահլիճում, եթե բաժնի պետը չի ասում, ինքը ինչպես ասեր, պարոն Ենգոյանը տեսնելով, որ մենք նույնպես չենք ասում, ասաց չեք ուզում, մի ասեք և այլևս չանդրադարձավ դրան: Դրանից հետո Տ.Պետրոսյանը թե ում վերագրեց այդ գողության բացահայտումը, թե ով խրախուսվեց, ոչ ոք չիմացավ, մի գուցե Պետրոսյանը իրեն վերագրեց կամ վերագրեց իր կամակատար տեղակալ Մխիթարյանին չեմ կարող ասել, այդ ժամանակ Մխիթարյանը դեռևս հերթապահի պաշտոնում էր թե Պետրոսյանը նրան արդեն «սարքել» էր պետի անձնակազմի գծով տեղակալ չեմ հիշում, իսկ երբ Մխիթարյանը արդեն պետի անձնակազմի գծով տեղակալն էր խոսակցություն կար, որ պետի ծառայության գծով տեղակալի թոշակի անցնելուց հետո Տ.Պետրոսյանը Մխիթարյանին «սարքելու» է պետի ծառայության գծով տեղակալ և այդպես էլ եղավ: Հետագայում Տ.Պետրոսյանը տեղեկանալով, որ այդ գողությունը բացահայտող ոստիկանը մի քիչ նեղսրտած է, որ իր անունը չի տրվել և չի խրախուսվել, մոտ մեկ տարի անց, մեկ այլ առիթով նրան ներկայացրել է խրախուսման: Ասեմ, որ այդ ոստիկանը ոչ միայն այդ գողությունը բացահայտելու համար, այլ ընդհանրապես արժանի է խրախուսանքների: Անդրադառնալով խրախուսանքներին, ներկայացնում եմ ևս մեկ փաստ և կարծում եմ, որ ՀՀ ոստիկանության կողմից պետք է ուսումնասիրվի դրա օրինականությունը, հետևյալ պատճառաբանությամբ, այն է. Մինո Մխիթարյանը ոստիկանության Արթիկի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնում որքանով հիշում եմ նշանակվել է 2011թ-ի նոյեմբեր ամսին, մեկ ամիս անց ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, մի քանի ամիս անց նշանակվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, կոչումը եղել է փոխգնդապետ: Լինելով բաժնի պետի տեղակալ 2017թ-ի վերջին կամ 2018թ-ի սկզբին նրան շնորհվել է գնդապետի կոչում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի ոստիկանության ավագ պաշտոններն են՝ 1/ բաժնի պետի տեղակալ 2/ բաժանմունքի պետ: Ոստիկանության ավագ կոչումն է՝ փոխգնդապետ: Այսպիսով բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է, սակայն պետի տեղակալ Մինո Մխիթարյանին շնորհվել է գնդապետի կոչում: Եթե պարզվի, որ Մինո Մխիթարյանին գնդապետի կոչումը շնորհվել է որպես խրախուսանք, ապա անհրաժեշտ է պարզել կոնկրետ ինչ գործողության համար է նա խրախուսվել, եթե նա խրախուսվել է գողության դեպք բացահայտելու համար, ապա անհրաժեշտ է պարզել տվյալ գողության դեպքը անձամբ Մինո Մխիթարյանն է բացահայտել, թե բացահայտել է համայնքային ոստիկանը /ները/, կամ արդյոք գողության դեպք բացահայտելը համարժեք է գնդապետի կոչում շնորհելուն: Ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանների կողմից տարիների ընթացքում գողության շատ դեպքեր են բացահայտվել, բայց ես չեմ հիշում, որ ոստիկանին գողության դեպք բացահայտելու համար որպես խրախուսանք արտահերթ կոչում շնորհվի, ինչու հենց Մինո Մխիթարյանին, այն էլ բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար օրենքով սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհել:
Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումը 07.05.2018թ-ին իմ խնդրանքով galatv կայքում տեղադրելուց և իմ կողմից երկու անգամ՝ 06.06.2018թ-ին և 15.06.2018թ-ին էլեկտրոնային փոստով նշված դիմումը Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն ուղարկելուց հետո՝ 28.06.2018թ-ին Ձեր հրամանով Ոստիկանության Արթիկի բաժնի պետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանի /նախկին պետ/ կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, սակայն ես հույս ունեի, որ ՀՀ ոստիկանությունում ղեկավարություն է փոխվել, որ Դուք ինձ կընդունեք, կլսեք և կհանձնարարեք, որպեսզի Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից: Երբ Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ-ի դեկտեմբեր-ի 23-ին բեկանեց ՇՄ առաջին ատյանի դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը / իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվել և դատարանը ինձ դատապարտել է հիսուն հազար դրամ տուգանքի, քանի որ չեմ կատարել որոշ պաշտոնատար անձանց շատ մեծ ցանկությունը՝ չեմ հաշտվել եղբորս ՌԴ շահագործման ուղարկող և ինձ՝ ոստիկանիս ծեծի ենթարկող քաղաքացու հետ /, ես վերադարձա ծառայության, սկսեցի զեկուցագրեր գրել, փաստաթղթեր պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ / այժմ նախկին/ Տիգրան Պետրոսյանը, դատախազի տեղակալը, քննիչը, դատավորը: Այդ ժամանակ Մինո Մխիթարյանը հերթապահի պաշտոնում էր, իսկ ես հերթապահի օգնականի պաշտոնում էի: Տիգրան Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանի միջոցով իմ նկատմանբ ճնշում էր գործադրում, որպեսզի ես զեկուցագրեր չգրեի, սակայն ես նրանց «բանի» տեղ չէի դնում, շարունակում էի զեկուցագիր գրել և պայքարել, այս մասին ամենայն մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին /2012-2015թ/ դիմումներում: 2011թ-ի նեյեմբերին Տ.Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանին «սարքեց» պետի անձնակազմի գծով տեղակալ; Եվ ահա 2012թ-ի մայիս ամսին իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը նրանք խաբեությամբ կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու /այս մասին նույնպես մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին դիմումներում, ներկայացրել եմ, թե որ պաշտոնատար անձ կոչվածը ինչ խախտում է թույլ տվել /: Միայն 2012թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին դիմում գրելուց հետո ինձ թոշակ նշանակվեց և 2013թ-ի մարտ ամսից թոշակ ստացա, այսինքն ոստիկանությունում ծառայությունից իմ ազատվելուց իննը ամիս անց, այդ իննը ամիսների ընթացքում ես եղել եմ հոգեբանական տառապանքի մեջ, դրա համար պետք է պատասխան տան թե ոչ, իհարկե պետք է պատասխան տան, նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և վերջ:
20.11.2015թ-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից իմ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվեց, որը 9/իննը/ ամիս տևած նախաքննությունից հետո՝ 26.08.2016թ-ին կարճվեց և Ոստիկանության Արթիկի բաժնի պետ /այժմ նախկին/ Տիգրան Պետրոսյանը, նրա կամակատար տեղակալ /այժմ բաժնի պետ/ Մինո Մխիթարյանը, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ /2008թ./ Ժորա պետրոսյանը, ՇՄ դատախազի տեղակալ Անդրանիկ Պապիկյանը, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը և այլն կարողացան «պլստալ» քրեական պատասխանատվությունից, նրանցից որոշը դա կարողացան անել ստելով, թե ինչպես են ստել և ինչ նողկալի վիճակում են հայտնվել ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումում, որը ինչպես նշեցի իմ խնդրանքով 07.05.2018թ-ին տեղադրվել է galatv կայքում, այդ դիմումը ինչպես նշեցի երկու անգամ էլեկտրոնային փոստով ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն: ՀՔԾ-ում իմ հաղորդումը վերաբերվում էր 2008թ-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացնելուն և անհիմն դատապարտելուն, ինչպես նաև 2012թ-ին ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելը խաբեությամբ կազմակերպելուն և ինձ ծառայողական թոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելուն:
Պարոն գնդապետ, Դուք և պարոն Ռ.Սմբատյանը, ով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակվել է 23.05.2018թ-ին տեղյակ չեք իմ նախկին /2012-2015թ/ դիմումներից, ես այժմ վստահ եմ, որ նախկինում իմ դիմումներով զբաղված պաշտոնատար անձը /անձիք/ Ձեզ հասցեագրած իմ դիմուները Ձեզ ընդհանրապես չի զեկուցել, իսկ պարոն Ռ.Սմբատյանին խաբել է, նրան ներկայացնելով, որ իբր թե նախկինում ինձ տրվել են սպառիչ պատասխաններ: Իմ նախկին դիմումներին սպսռիչ պատասխան չի տրվել, ինձ այդպես էլ չեն պատասխանել, թե իմ կողմից ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները համապատասխանում են իրականությանը թե ոչ:
Պարոն գնդապետ, ներկայացնում եմ Ձեզ հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումի այսպես ասած վերջաբանը, այն է. «Պարոն գնդապետ, խնդրում եմ ձեզ, թույլ մի տվեք, որ իմ նախկին / 2012թ-2015թ / դիմումներով զբաղված ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձիք այժմ էլ զբաղվեն իմ դիմումներով, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ մատով դիպչեն իմ դիմումներին, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ հեռվից նայեն իմ դիմումներին, Դուք նրանց մի հավատացեք, նրանք խաբել են Ձեզ; Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո չեք կարողանալու տիրապետել Ձեր զայրույթը և հենց իմ ներկայությամբ կհանձնարարեք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից և ոչ միայն նրան, ինձ լսելուց հետո վստահ եմ նաև, որ կհանձնարարեք, որպեսզի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց փակեն ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները» -մեջբերման ավարտ:
Պարոն գնդապետ, իմ կողմից ներկայացրած վերը նշված խրախուսանքների վերաբերյալ ես իմ նախկին /2012-2015թ / դիմումներում չեմ գրել և հույսով եմ, որ իմ նախկին դիմումներով զբաղված պաշտոնատար անձը /անձիք/ ինձ չի պատասխանի, որ իբր թե նախկինում ինձ տրվել է սպառիչ պատասխան:
Պարոն գնդապետ, ես երբեք իմ հույսը չեմ կորցրել, որ գալու է հատուցման ժամը, որ տարիներ շարունակ ինձ հոգեբանական տառապանք պատճառողները իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» համար պատասխան են տալու, Ձեր հետ իմ հանդիպումից հետո իմ հույսը ավելի ամրապնդվեց, խնդրում եմ Ձեզ, «չկոտրեք» իմ հույսը:
Պարոն գնդապետ, խնդրում եմ Ձեզ, հանձնարարել, որպեսզի ուսումնասիրվի Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին և նախկին պետ Տիգրան Պետրոսյանին տրված բոլոր խրախուսանքների հաճախականությունը և դրանց օրինականությունը, կոնկրետ երբ և ինչի համար են խրախուսվել, այդ թվում նաև Մինո Մխիթարյանին գնդապետի կոչում շնորհելու օրինականությունը: Խնդրում եմ իմ դիմումների ընթացքը վերցնել Ձեր շատ խիստ հսկողության տակ:

Դիմող՝ Հ.Մահորյան
13.12.2018թ.

Մամուլի խոսնակ` Հովիկ Մահորյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Հովիկ Մահորյան
21:57, 26.06.2019
21:59, 02.03.2019
20:38, 02.03.2019
22:30, 12.01.2019
22:21, 10.01.2019
22:21, 26.12.2018
19:46, 20.12.2018
21:02, 02.12.2018
20:29, 26.11.2018
09:04, 12.11.2018
21:25, 10.11.2018
18:46, 08.11.2018
21:12, 28.10.2018
12:02, 23.10.2018
21:01, 14.10.2018
17:46, 11.09.2018
13:07, 02.09.2018
13:07, 02.09.2018
13:12, 29.08.2018
դեպի վեր