ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գարեգին Բ-ն կարգադրեց ժամերգություններից բացակայող միաբանների աշխատավարձից պահումներ անել
13:11, 11.01.2019
3418 | 0
Մայր Աթոռի «վանաբնակ միաբանները» կամ ավելի ճիշտ` վարչական վարձու պաշտոնյաները ո՛չ ժամանակ, ո՛չ էլ, առավել ևս, ցանկություն ունեն` մասնակցելու ամենօրյա ժամերգություններին: Հետաքրքիր է` բա էլ ո՞նց են պատկերացնում իրենց հոգևորական կոչումը...
Բանը հասավ այնտեղ, որ Գարեգին Բ-ն կարգադրեց ժամերգություններից բացակայող միաբանների աշխատավարձից պահումներ անել (Աստված գիտի, թե ուր են գնում այդ գումարները), որպեսզի դրամից չզրկվելու խաթր Մայր Աթոռի միաբաններն իջնեն ժամերգության: Դա, իհարկե, չի վերաբերում կաթողիկոսին և եպիսկոպոսներին, որոնց համար ժամերգություն գոյություն չունի: Կարծես իրենք «վանաբնակ միաբաններ» չեն կամ էլ իրենք աղոթքի կարիք չունեն:
Իսկ ժամերգությունն էլ շատ միաբանների համար ոչ թե աղոթքի ժամ է, այլ` ժամադրավայր` միմյանց հետ զրուցելու և այս կամ այն «միաբանակից» եկեղեցականից բամբասելու համար: Անշուշտ, բացառությունները միշտ հարգելի են:
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր