Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չվող արագիլների անաղմուկ մասայական սպանդ Լիբանանում
01:07, 08.03.2019

Չվող արագիլների անաղմուկ մասայական սպանդ Լիբանանում



Այս երկրում ոչնչացվում են չվող 327 թռչնատեսակների կեսը: Արդյունքում, Լիբանանում թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2, 6 մլն. է:



Յուրաքանչյուր գարնան, հարյուր հազարավոր Սպիտակ արագիլներ եւ այլ թռչուններ չվում են դեպի Եվրոպա և Արեւմտյան Ասիա, որտեղ նրանք ձվադրում են:
Արևմտյան միջանցիկ ճանապարհն անցնում է Միջերկրական ծովով, բնականաբար հանդիսանում է թռչունների միջանցիկ ու ամենակարեւոր երթուղին: Այս ճանապարհով անցնում են ամեն տարի 530, 000 սպիտակ արագիլներ:
Արագիլների գարնանային չուն բնության հիասքանչ տեսարանն է, բայց, ցավոք, շատ թռչուններ, անվերապահորեն հենց երկնքում ենթարկվում են որսագողերի հարձակմանը: Լուսանկարները ներկայացնում են 2017 թ պատկերներ, այն տրամադրել է Թռչունների Պահպանության Ասոցիացիան, որն էլ իրավիճակի մասին պատկերացում է տալիս:
Որոշ լիբանանյան որսորդներ վայրի բնությանը սարսափելի կորուստ են պատճառում: Միջերկրածովյան մի շարք երկրներ հայտնի են թռչունների զանգվածային սպանությամբ: Լիբանանը բացառություն չէ եւ թերեւս այս առումով ամենաակտիվն է: Վիճակն ամեն տարի շարունակում է վատթարանալ, չնայած միջազգային մակարդակով փորձեր են արվում փոխելու բնակչության վերաբերմունքը: Լիբանանում թռչունների որսագողության հետևանքով ապահովում են թռչնարդյունաբերության աճը, որը տասնամյակների պատմություն ունի: Պատմում են, որ միայն 100 տարի առաջ էր, որ լիբանանյան պարտեզներում բնադրել են արագիլները:

Ծայրահեղ եւ անօրինական որսի փորձը երկիրը դարձնում է ամենավտանգավոր վայրերից մեկը, ճանապարհորդող թռչունների համար, որոնք հազարավոր մղոններ են կտրում: Անհետացող թռցունների որոշ տեսակներ մտնում են
տարեկան 2, 6 միլիոն թռչունների շարքը, որոնք անօրինական որսում են Լիբանանում:
Այն ժամանակ, երբ թռչունները գաղթում են, որսորդներով լեցուն ավտոմեքենաները շարժվում են լեռնային ճանապարհներով կամ հերթի մեջ են: Այդ ժամանակ նրանք պատրաստ են կրակել օդում շարժվող ամեն բանի վրա, ինչը տեսնում են: Ճանապարհի երկայնքով` արեւելքից-արեւմուտք, յուրաքանչյուր քսան մետրում կանգնած է մի որսորդ, որը կրակում է հայտնված թռչնի ուղղությամբ: Այս մարզաձեւը կիրառվում է բոլորի կողմից` հարուստից աղքատ, հիմնականում այդպես անում են քրիստոնյա լիբանանցիները:
Լիբանանցիների վերջին մասշտաբային անպատասխանատու արարքը տարիներ առաջ էր: Մի քանի արագիլի խմբեր, անսովոր քամու պատճառով շեղվեցին իրենց երթուղուց` անցնելով Բեյրութի վրայով:
Բեյրութի որսորդները կրակել են փողոցներից, պատշգամբներից եւ տանիքներից: Սպանդը այնքան սարսափելի էր, որ Արեւելյան Եվրոպայի երկրների մի քանի երկրների դեսպաններ Լիբանանի նախագահին բողոք են ներկայացրել` գեղեցիկ բնադրող թռչունների սպանդի առիթով:
Այսպիսով միայն լիբանանում ոչնչացվում են այս երկրով չվող 327 թռչնատեսակների կեսը: Արդյունքում, Լիբանանում թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2 600 000 է:



Հ.Գ-Այս ֆոնին, եթե ոչ մյուս թռչունների նկատմամբ (օրինակ վարդագույն սարյակների, բադերի), ապա Արագիլի ու ծիծեռնակի նկատմամբ Հայաստանում սեր ու ակնածանք կա: Այս թռչունները հանգիստ ու ապահով են Հայաստանում և սա մշակույթով ձևավորված ավանդույթի արդյունք է:


Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր