ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:12, 14.04.2013
3080 | 0
Ապրիլի 14-ը Հինանց Շրջանի 15-րդ օրն է:
Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 9-րդ գլխի 23-31 համարները:

Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու։ Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն։ Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան և, պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած իջեցրին։ Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, բայց ամէնքը վախենում էին նրանից. չէին հաւատում, թէ իսկապէս աշակերտ էր դարձել։

Բայց Բառնաբասը նրան վերցրեց և բերեց առաքեալների մօտ ու նրանց պատﬔց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր նրա հետ և թէ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակ քարոզել։ Եւ Սօղոսը աշակերտների հետ էր և Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով։ Խօսում ու վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք հետամտում էին նրան սպանել։

Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։ Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր և, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու ﬗիթարութեամբ աճում էր։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
դեպի վեր