ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Աստվածաշնչական արնապղծության նախահայրը
21:21, 22.04.2019
4446 | 0

Եթե Աստվածաշունչում գրվածներն անառարկելի ճշմարտություն համարենք, ապա կարելի է ասել, որ մենք բոլորս արնապղծության արգասիքներ ենք, չէ՞ որ Երկրի վրա անենասկզբում եղել են Ադամն ու Եվան (անշուշտ, եթե ուշադիր կարդանք այդ գիրքը, ապա կարելի է պարզել, որ երկրի վրա, նրանցից բացի, ուրիշ մարդիկ էլ են եղել, այլապաս անհասկանալի է, թե որտեղից հայտնվեց Կայենի կինը):

Բայց առաջարկում եմ քննության առնել Աստծո բարեհաճության արժանացած Ղովտի ու նրա աղջիկների պատմությունը: Ով Աստվածաշունչը չի կարդացել, տեղեկացնեմ, որ Աստված Սոդոմ ու Գոմոր քաղաքների բնակիչներից միակ առաքինին ու, բնականաբար, փրկվելու արժանին, Ղովտին է համարել: Բայց գիտե՞ք արդյոք, որ այս «առաքինին» աստվածաշնչական արնապղծության նախահայրն է:

Ահա'թե ինչ ինչ է ասում Ծննդոց գիրքը.

«Եվ Ղովտը Սեգովրից վեր կացավ գնաց և սարերում բնակվեց, և իր երկու աղջիկներն իր հետ…և բնակվեց մի այրում ինքը և իր երկու աղջիկները:

Եվ մեծ աղջիկն ասաց փոքրին. «Մեր հայրը ծեր է, և երկրի մեջ մարդ չկա մեզ մոտ գալու համար, ինչպես ամեն երկրի սովորությունն է: Եկ մեր հորը գինի խմեցնենք, և նրա հետ պառկենք, և մեր հորից սերունդ հարուցանենք»:

Եվ այն գիշերեր իրենց հորը գինի խմեցրին, և մեծ աղջիկը գնաց և իր հոր հետ պառկեց: Եվ Ղովտը չիմացավ նրա պառկելը և վեր կենալը (առնվազն ծիծաղելի է): Եվ եղավ, որ մյուս օրը մեծ աղջիկը փոքրին ասաց. «Ահա երեկ գիշեր հորս հետ պառկեցի. Այս գիշեր էլ նրան գինի խմեցնենք, և դու գնա հետը պառկիր, և մեր հորից սերունդ հարուցանենք»: Եվ այն գիշերն էլ իրենց հորը գինի խմեցրին, և փոքր աղջիկըվեր կացավ նրա հետ պառկեց, և Ղովտը չիմացավ նրա պառկելը և վեր կենալը: Եվ Ղովտի աղջիկներն իրենց հորից հղացան: Եվ մեծը որդի ծնեց և անունը Մովաբ դրեց. նա է մովաբացիների հայրը մինչև այսօր: Եվ փոքրն էլ որդի ծնեց, և նրա անունը Բենամի դրեց. սա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր» (Ծննդոց 19, 30 - 38):

«Հոյակապ է» Աստծո բարձր բարեհաճությանն արժանացած այս «բարեպաշտ» անասունը, որն այսպիսի աղջիներ է դաստիարակել: Իսկ ամենատես Աստվածը տեսել է այս այլանդակությունն ու նույնիսկ մի թթու խոսք չի ասել նրանց:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
285 | 0
դեպի վեր