ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը
21:24, 22.06.2019
3040 | 0

II


Եվ իրականում Կոմինտերնը, գերմանա-ռուսական պայմանագրի կնքումից շատ չանցած, վերսկսեց իր գործունեությունը բոլոր ոլորտներում: Եվ դա վերաբերում էր ոչ միայն Գերմանիային, այլև նրա բարեկամ ու չեզոք պետություններին, ինչպես նաև գերմանական զորքերի զբաղեցրած եվրոպական մարզերին: Պայմանագիրը բացահայտորեն չխախտելու համար փոխվել էին միայն մեթոդները, և քողարկումը դարձել էր առավել խնամքով ու նուրբ: Մշտական աղմուկը՝ իբր թե «Գերմանիայի առաջիկա իմպերիալիստական պատերազմ» -ի մասին Մոսկվայում հաշվարկել էին օգտագործել որպես հակազդեցություն նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի հետ պայմանագրի կնքմանը:

Ոստիկանական ուժեղ և արդյունավետ գործունեությունը ստիպեց Կոմինտերնին իր քայքայիչ գործունեությունը կազմակերպել շրջանցիկ ուղիներով՝ Գերմանիայի հարևան պետություններում գտնվող կենտրոնների օգնությամբ: Ընդ որում օգտագործվեցին գերմանական նախկին կոմունիստական գործիչները, որոնք Գերմանիայում քայքայիչ գործունեության ու նենգադուլերի նախապատրաստման աշխատանք էին տանում: Այս նպատակով ԳՊՈԻ-ի կոմիսար Կռիլովը կազմակերպել էր կանոնավոր ուսուցում: Դրա հետ միասին ինտենսիվորեն քայքայիչ աշխատանք էր տարվում Գերմանիայի օկուպացրած տարածքներում, մասնավորապես Պրոտեկտորատում և Ֆրանսիայի օկուպացված մասում, ինչպես նաև Նորվեգիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր: Խորհրդային ներկայացուցչությունները, հատկապես Պրագայի գլխավոր հյուպատոսությունը, այս դեպքում արժեքավոր գործակցություն են ցուցաբերել: Տեխնիկապես սարքավորված ռադիոհաղորդիչների ու ռադիոընդունիչների օգնությամբ կատարվել է տեղեկատվական ծառայություն, որը լիովին ապացուցում է Գերմանիայի դեմ Կոմինտերնի կատարած աշխատանքը: Նաև առկա է վկայությունների փաստագրական մեծածավալ նյութ ու նաև գրավոր ապացույցներ Կոմինտերնի քայքայիչ ու հեռախուզական գործունեության մասին: Այնուհետև, կազմակերպվել են սաբոտաժային խմբեր, որոնք ունեցել են սեփական լաբորատորիաները և որոնցում պատրաստվել են պայթուցիկ և հրձիգ ռումբեր սաբոտաժային հարձակումների համար: Այդպիսի հարձակումներ, օրինակ, կատարվել են գերմանական առնվազն 16 նավի վրա:

Այս քայքայիչ աշխատանքն ու սաբոտաժը զուգորդվել է լրտեսությամբ:

Խորհրդային Ռուսաստանից գերմանացիների վերադարձն օգտագործվել է այդ մարդկանց ամենաանթույլատրելի միջոցնելով ստիպելու ծառայել ԳՊՈԻ-ի նպատակներին: Ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց ամենաանպարկեշտ եղանակով ստիպել են ԳՊՈՒ-ում ծառայելու պարտավորություն ստանձնել: Նույնիսկ լիազոր ներկայացուցչությունը Բեռլինում՝ խորհրդային լիազոր ներկայացուցիչ Կոբուլովի գլխավորությամբ, ամոթ չի զգացել անպարկեշտ ձևով օգտվելու դիվանագիատական անձեռնմխելիության իրավունքից՝ լրտեսական նպատակներով: Այնուհետև, Պրահայում ռուսական հյուպատոսության անդամ Մոխովը ստեղծել է խորհրդային լրտեսական կենտրոն, որը տարածվել է ամբողջ Պրոտեկտորատում (նկատի ունի Սլովակիան): Հետագա դեպքերը, որոնց ժամանակ ոստիկանությանը հաջողվեց ժամանակին միջոցներ ձեռնարկել, տալիս են սովետական այդ լայնածավալ խարդավանքների հստակ և աներկբա պատկերը: Ընդհանուր պատկերն անվիճելիորեն ապացուցում է, որ Խորհրդային Ռուսաստանից մեծածավալ քայքայիչ աշխատանք, սաբոտաժ, ահաբեկություն ու լրտեսություն է կատարվել՝ քաղաքական, ռազմական և տնտեսական պատերազմի նախապատրաստվելու համար:

Ինչ վերաբերում է Եվրոպայում Խորհրդային Միության կատարած քայքայիչ աշխատանքին, ապա այն տարածվել է Գերմանիային բարեկամ կամ նրա օկուպացրած բոլոր երկրներում: Այսպես, օրինակ, Ռուսաստանից Ռումինիա ուղարկված կոմունիստական քարոզիչների միջոցով մարդկանց մեջ ներարկվել է, թե բոլոր դժվարությունների պատասխանատուն Գերմանիան է՝ հակագերմանական տրամադրություններ բորբոքելու համար: Նույնը դրսևորվեց 1940 թ. ամռանը Հարավսլավիայում:

Այնտեղ տարածված թռուցիկները կոչ էին անում բողոքել Բեռլինի և Հռոմի կայսերական կառավարությունների հետ Ցվետկովիչի կառավարության կնքած համաձայնությունների դեմ: Ագրամում կոմունիստական կուսակցության անդամների հավաքում Եվրոպայի ամբողջ հարավարևելյան մասը՝ Սլովենիայից մինչև Բուլղարիա, ռուսական պրոտեկտորատ է հռչակվել, որպիսին այն կդառնար Գերմանայաի ռազմական թուլացումից հետո, որի հույսը նրանք ունեին: Բելգրադի լիազար ներկայացուցչությունում գերմանական զորքերի ձեռքն է ընկել փաստական ապացույցներն այն բանի, որ այդ քարոզչությունը խորհրդառուսական ծագման է եղել: Այն նույն ժամանակ, երբ կոմունիստական քարոզչությունը Հարավսլավիայում փորձում էր օգտվել ազգայնական կարգախոսներից, այդ նույն քարոզչությունը Հունգարիայում հիմնականում գործում էր ռուսին բնակչության շրջանում՝ նրան ներշնչելով Խորհրդային Միության միջոցով մոտալուտ ազատագրման գաղափարը: Առանձնապես աշխույժ է եղել հակագերմանական քարոզչությունը Սլովակիայում, որտեղ բացահայտորեն քարոզել են Խորհրդային Միությանը միանալու մասին:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
397 | 0
09:44, 13.04.2024
463 | 0
11:39, 08.04.2024
442 | 0
09:16, 06.04.2024
386 | 0
դեպի վեր