ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Աշխարհի 10 տարօրինակ հարկերը
21:44, 17.04.2013
3695 | 0
1.Հարկ գիպսի համար (Ավստրիա)
Հարկի պատճառն այն է, որ Ավստրիայում զբոսաշրջիկները շատ են զբաղվում լեռնադահուկային սպորտով, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ կոտրվածքներ:

2.Հարկ խաղաղության համար (Գվինեայի հանրապետություն)
Չնայած Գվինեայի խաղաղ պայմաններին, մինչ օրս տեղի բնակչությունը հարկ է վճարում խաղաղության համար, որը կազմում է 17 եվրո:

3.Հարկ գոմաղբի համար (Էստոնիա)
Հարկի տեսակը Ձեզ մոտ կարող է ծիծաղ առաջացնել, սակայն այն իրականում գոյություն ունի Էստոնիայում: Պատճառն այն է, որ գոմաղբը ամենաշատ մեթան արտադրող նյութն է:

4.Հարկ արևի համար (Բալեարական կղզիներ)
Հարկը սահմանվել է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ Բալեարական կղզի-առողջարաններում: Մեկ օրվա հարկն այստեղ կազմում է 1 եվրո: Ի դեպ, 2012 թվականին Բալեարական կղզիներ են այցելել 10, 4 միլիոն տուրիստ:

5.Հարկ barbecue-ի համար (Բելգիա)
2007 թվականի ապրիլին բելգիական Վալլոնիա տարածաշրջանի կառավարությունը համաշխարհային տաքացման դեմ պայքարի նպատակով ընդունեց նշված հարկը: Հարկը կազմում է 20 եվրո, յուրաքանչյուր խորովածի համար:

6.Հարկ միանգամյա օգտագործման ձողիկների համար (Չինաստան)
Հարկը սահմանվել է 2006 թվականին էկոլոգիական նպատակով: Բանն այն է, որ Չինաստանում ամեն տարի օգտագործվում և դեն է նետվում շուրջ 45 մլդ միանգամյա օգտագործման ձողիկներ, որոնց համար հատվում է 25 մլն ծառ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Վարդան Պետրոսյան
դեպի վեր