Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աստված սիրում է զանգվածաբար սպանել
21:55, 26.08.2019

Բոլոր քրիստոնյաները, երբ Աստվածաշնչի անհամար սխալների ու հակասությունների բացատրությունը չեն գտնում, մեծագույն ոգեշնչվածությամբ ասում են. «Կարևորն այն է, որ Աստվածաշունչը մարդուն բարություն է ուսուցանում ու բարության է մղում»:

Բայց այս պնդումը չափազանց վիճելի է:

Աստված լավ մարդկանց ընդհանուր առմամբ չի օգնում: Եհովան անպարկեշտ պետի նման է գործում, գործում է այն պետի նման, որը միշտ պատրաստ է թքել արդարության սկզբունքի վրա և օգնել իր սիրելի անձնավորությանը: Օրինակ՝ Աստված ինչո՞ւ չի օգնում բարի ու արդար Եսավին, այլ օգնում է խարդավանող, խաբեբա Հակոբին: Մի՞թե դա արդար է, մի՞թե դա բարոյական է:

Աստծո արդարամտությունը կամ, ավելի ճիշտ, Աստծո կամակորությունն Աստվածաշնչում այնքան հաճախակի է ի հայտ գալիս, որ դադարում ես զարմանալ: Վերցնենք թեկուզ եգիպտական գերությունից փախչելուց հետո հրեաների ճանապարհորդությունը Սինայի անապատում: Հիշո՞ւմ եք, թե Եհովան ինչպես էր նրանց մանանայով տեղը տեղին կշտացնում: Բայց հրեաները դրանով չգոհացան, և Եհովա աստվածը նրանց մեծ քանակությամբ լոր ուղարկեց: Բայց մինչև իր սիրելի ու ընտրյալ ժողովրդին կշտացնելու համար հարմար այս թռչունների անհրաժեշտ քանակությունը երկնքից գցելը, Աստված տեղը տեղին պատժում է փոր չկշտացնող մանանայից դժգոհ ժողովրդին.

«Տերը կոտորող օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց. իսրայելացիներից շատերը մեռան» (Թվեր 21, 6):

Այսինքն՝ Աստված, գիտակցելով հանդերձ, որ մանանան մարդկանց չի կշտացնում, այնուամենայնիվ, նախ նրանց վրա թափում է իր զայրույթն ու ոխը, մի մասին կոտորում է ու միայն դրանից հետո ողջ մնացածներին փոր կշտացնող ուտելիք է տալիս:

Աստված ընդհանրապես սպանել շատ է սիրում: Օրինակ՝ երբ հրեաներն Ուխտի տապանակը Հուդա են հասցնում, կանգ են առնում Բեթսամիուս քաղաքում կանգ են առնում (տե՛ս Թագավորների Առաջին գիրք): Դրա բնակիչները, հետաքրքրասիրությունից մղված, բացում են տապանակի կափարիչն ու նայում են արկղի մեջ: Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է վրեժխնդիար լինում սիրո օվկիանոս Աստվածն այս հանդգնության համար: Գուցե անկյո՞ւն է կանգնեցնում, կուրացնո՞ւմ է: Ամենևին: Սպանո՞ւմ է:

Սպանո՛ ւմ է, սպանո՛ւմ է և՛ կափարիչը բացողներին, և այդ «հանցագործության» հետ որևէ առնչություն չունեցողներին» .

«Եվ տերը Բեթսամիուսի մարդկանց զարկեց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի մեջ. և ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ զարկեց, և ժողովուրդը սուգ բռնեց, որովհետև Տերը ժողովրդի մեջ մեծ կոտորած արավ» (Թագավորների Առաջին 6, 19):

Աստված ոչ միայն սիրում է սպանել, այլև սիրում է զանգվածային սպանությունը: Նա նաև սիրում է անմեղներին սպանել: Մի օրինակ բերեմ այս նույն Թագավորաց գրքից:

Երբ կազմավորվում է հրեական պետությունը, նրանց Դավիթ թագավորը որոշում է իր երկրում մարդահամար անել: Երկրի լավ կառավարիչն հենց այդպես էլ պետք է վարվի, որպեսզի տեղեկություն ունենա հարկատուների քանակի մասին: Բայց, չգիտես ինչու, Աստված չի սիրում մարդահամարը: Պալատականները Դավիթին ասում են, թե մարդահամար կատարելը Աստծո առջև մեղք գործել է նշանակում: Բայց Դավիթը չի լսում նրանց ու մարդահամար է անցկացնում:

Ասել է, թե Դավիթը հակառակվում է Աստծու կամքին: Ասել է, թե Աստված ուր որ է կպատժի նրան: Իսկ Դավիթն աստվածային ոչ մի պատժի էլ չի արժանանում, բայց ահա նրա հպատակներից 70 հազարին Աստված սպանում է թագավորի գործած մեղքի պատճառով: Խոսք չկա, շա՜տ, շա՜տ «արդարադատ է» անմեղ մարդկանց եղեռն իրականացնող այս Աստվածը:

Բարի Աստվածը պահանջում է սպանել գրեթե ցանկացած բանի համար՝ նույնասեռականության, շաբաթ օրն աշխատելու, նախաամուսնական սեռական հարաբերության, արևին երկրպագելու, հոգևորականի հրամանը չկատարելու և այլ զանցանքների համար: Ինչպես երևում է, «Մի՛ սպանիր» պատվիրանը Աստծու համար սպանել է նշանակում:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
դեպի վեր