ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
30 տարի տնակում
23:10, 30.08.2019
3650 | 0














Գյումրու «Զույգաղբյուր» կոչվող տարածքում գտնվող տնակում բնակվում է Ռուզաննա Կյուրեղյանն իր ամուսնու, երկու որդիների, երկու հարսների և երեք թոռների հետ: 30 տարուց ավել տնակում բնակվող 3 ընտանիքը սպասում է, որ իրենց տուն տան: Տիկին Ռուզաննան նշում է, որ աշխատանք չկա, արտագնա աշխատանքի պարագայում ևս շատ դժվար է. լինում են դեպքեր, երբ մարդիկ աշխատում են, սակայն գումար չեն տալիս, աշխատանք չլինելու պատճառով իր թոռներից մեկը չի կարողանում հաճախել նախակրթարան: Նշենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը Գյումրիում անցկացնելու է արտագնա նիստ, քննարկվելու են անօթևաններին վերաբերող խնդիրներ: Այս ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 077907528 հեռախոսահամարով:
Տեսանյութի հեղինակ Անահիտ Սիմոնյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անահիտ Սիմոնյան
23:10, 30.08.2019
3650 | 0
դեպի վեր